Հայաստանի դեսպանատունն Ուկրաինայում հաստատեց հայ երեխաների վիրավոր լինելու մասին լուրը

Հայաստանի դեսպանատունն Ուկրաինայում հաստատեց, որ Դնեպրոպետրովսկում տեղի ունեցած պայթյունների արդյունքում վիրավորվածների թվում 2 հայ երեխա կա: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը :
Հիշեցնենք, որ հայ երեխաների` վիրավոր լինելու մասին լուրը հայտնվել էր “Life News” կայքում, սակայն դեսպանատունն այն չէր հաստատել: Ընդհանուր առմամբ` պայթյուններից տուժել է 10 երեխա, որոնց թվում էլ հայազգի Սերուն Աղանյանը եւ Կարինա Մխիթարյանը: