15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ցնցումներ Արտաշատի մերձակայքում

Փետրվարի 22-ին ժամը 01:55-ին և 03:21-ին Հայաստանի Հանրապետության տարածքում, տեղի է ունեցել 0.9 և 1.8 մագնիտուդերով 2 թույլ ստորգետնյա ցնցում,  Արտաշատ քաղաքից 2 կմ արևմուտք գտնվող էպիկենտրոնով: Դրանք զգացվել են Դվին գյուղի բնակիչների կողմից: Տարածաշրջանում. ՍՊԱԾ-ի դիտացանցը փետրվարի 16-ից մինչև 22-ը 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցել է 10 երկրաշարժ: Փետրվարի 17-ին և 20-ին 3 […]

Կառավարությունը 40 մլրդ դրամ հարկային զիջում է անում գյուղացուն

Այսօր կառավարությունը հաստատեց “Գույքահարկի եւ հողի հարկի գծով առաջացած ապառքների վերաբերյալ” օրենքների նախագիծը, որով գործադիրը շուրջ 40 մլրդ դրամ հարկային զիջում է անում գյուղացուն: Մինչեւ 2008-ի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում առաջացած ապառքները կառավարությունը զրոյացնում է: Իսկ դրան հաջորդող ժամանակահատվածի համար կկիրառվի հարկային արտոնություններ եւ խրախուսող մեխանիզմներ. “Առաջարկում ենք վճարել մայր գումարը եւ համամասնորեն ազատում տույժ […]

Բաղդադում չեն դադարում պայթյունները. զոհերի թիվն ավելանում է

Բաղդադում անդադար պայթյուններ են տեղի ունենում: Արդեն ավելի քան 30 մարդ զոհվել է, տասնյակները վիրավոր են: Ինչպես տեղեկացնում է “Ազատություն” ռադիոկայանը, պայթյունների մեծ մասը տեղի է ունենում Իրաքի մայրաքաղաքի շիաներով բնակեցված տարածքներում: Կերրադա տարածքում մահապարտը մեքենա է պայթեցրել, որում ռումբ է տեղադրված եղել: 9 մարդ զոհվել է, 24-ը` վնասվածքներ են ստացել: Նույն տարածքում եւս 2 […]

Կառավարությունը հաստատեց “Արտակագ դրության իրավական ռեժիմի մասին” ՀՀ օրենքի լրամշակված տարբերակը

Կառավարւթյան այսօրվա նիստին գործադիրը հաստատեց “Արտակագ դրության իրավական ռեժիմի մասին” ՀՀ օրենքի լրամշակված տարբերակը: Նախ, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ներկայացրեց “Արտակագ դրության իրավական ռեժիմի մասին” ՀՀ օրենքի նախագիծը ԱԺ-ից հետ կանչելու պատճառները: Հիշեցնենք, որ օրինագիծն առաջին ընթարցմամբ ԱԺ-ն ընդունել էր, սակայն կառավարությունը գտնում է, որ դրանում դեռևս լրացումներ պետք է կատարվեն: Վարչապետ Տիգրան Սարգսյանը գրությամբ […]

Սիրիայում 2 լրագրող է սպանվել /վիդեո/

ՄԱԿ-ի հումանիտար ծրագրերի կոորդինատոր Վալերի Ամոսն առաջիկայում կայցելի Սիրիա, տեղեկացնում է “Радио Свобода”-ն: Ամոսը կփորձի պայմանավորվել սիրիական իշխանությունների հետ, որպեսզի հումանիտար աշխատակիցները կարողանան լինել այն քաղաքացիների կողքին, որոնք հայտնվել են կառավարական ուժերի շրջափակամն մեջ` նախագահ Բաշար Ալ-Ասադի վարչակարգի ընդդիմադիրների դեմ հատուկ գործողության իրականացման տարածքներում: Նման արշավներից մեկն իրականացվում է Հոմս քաղաքում, որը նախագահի պաշտոնաթողումը պահանջող […]

“Իրենց հիվանդությունները ինձ վրա են բարդում” … Հովիկ Աբրահամյանը չի պատրաստվում հեռանալ

“Իմ ձայնը հիվանդի՞ ձայն է, ի՞նչ եք կարծում”,-Henaran.am-ի այն հարցին, թե ճիշտ են արդյո՞ք մամուլի այն հրապարակումները, որ Հովիկ Աբրահամյանը հիվանդ է, եւ երբ օրենքով ձեւավորվի ՀՀԿ նախընտրական շտաբը` չի ղեկավարելու այն: “Դրանք պարզապես հերյուրանքներ են, իրենց հիվանդությունները ինձ վրա են բարդում”,-ասաց Հովիկ Արգամիչը: Նա նաեւ հերքեց այն տեղեկությունը, որ մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու է թիվ […]

“Ես սիրում եմ հայերին”. “Google”-ն ուղղել է սխալը

Ինտերնետի շահագրգիռ օգտատերերն այս շաբաթ կազմակերպել են մի քարոզարշավ` լիբանանահայ ակտիվիստ Սերուժ Բաղդասարյանի գլխավորությամբ: Վերջինս նկատել էր  “Google”-ի թարգմանիչ-ծառայության ‘կոպիտ” սխալը: Բանն այն է, որ նախորդ շաբաթվա ընթացքում թարգամանիչ-ծառայությունը “ես սիրում եմ հայերին” նախադասությունը թարգմանում էր “ես սիրում եմ Թուրքիան”:ԱՄՆ-ում հրատարակվող “Armenian Weekly” պարբերականն անդրադարձլ է այս խնդրին եւ  “Google” ընկերությանը խնդրել է մեկնաբանություն տալ: […]

Աբխազիայի նախագահի վրա մահափորձը մանրամասնորեն ծրագրված է եղել /վիդեո/

Իրեղեն ապացույցները, որոնք գտել են Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբի վրա հարձակման վայրում, վկայում են մանրամասնորեն մտածված հանցագործության մասին, հաղորդում է “РИА Новости”-ն: Նախօրեին Անկվաբի շարասյան վրա կրակ էին բացել գնդացիրից` Գուդաուտա-Սուխումի մայրուղու վրա, թիկնապահներից մեկը մահացել է, 3-ը` վիրավոր են: Հարուցվել է քրեական գործ երկրի քրեական օրենսգրքի 3 հոդվածներով: Մասնագետները զննել են դեպքի վայրին հարող […]

Փակ եւ դժվարանցանելի ճանապարհները 10:00 դրությամբ

Փետրվարի 23-ի, ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ են Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Նիգավան, Սարալանջ, Ձորագլուխ եւ Երնջատապ գյուղերի ավտոճանապարհները: Սելիմի լեռնանցքն այս պահի դրությամբ անցանելի է: Դժվարանցանելի է Գեղարքունիքի մարզի Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհը: Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: […]

Հայաստանում մեկնարկել է Եվրանեստ Խորհրդարանական ժողովի հանձնախմբի նիստը

Փետրվարի 22-ին ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է Եվրանեստի` սոցիալական հարցերով, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերով Խորհրդարանական ժողովի մշտական հանձնախմբի երկօրյա նիստը, հաղորդում է “Armenia Today”-ը: Եվրանեստ խորհրդարանական ժողովի նիստն առաջին անգամ կայանում է Եվրախորհրդարանի սահմաններից դուրս: Եվրանեստը “Արեւելյան համագործակցություն” ծրագրի խորհրդարանական բաղկացուցիչն է, որն իրականացվում է Եվրամիության կողմից Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Ուկրաինայի եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի