31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինձ համար բոլորն էլ մերոնքական են. ՀՀԿ նախագահ

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Բյուրեղավանի ընտրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց համայնքային զարգացման ծրագրերից: Սերժ Սարգսայնը նշեց, որ Բյուրեղավանի նման փոքրիկ արդյունաբերական քաղաքները ԽՍՀՄ-ի փլուզումից հետո աղքատության եզրին հայտնվեցին:

Նախագահը հատկապես կարեւորեց մարզային քաղաքներում իրականացվող ներդրումային ծրագրերը: Նա նշեց, որ պետք է խրախուսել այն գործարարներին, որոնք ներդրումներ կիրականացնեն եւ նոր աշխատատեղեր կստեղծեն նման քաղաքներում: Նախագահի խոսքով, յուրաքանչյուր համայնքի զարգացման ծրագիրը յուրաքանչյուր մարզի զարգացման ծրագրի բաղկացուցիչ մասն  է լինելու.” Պետական աջակցություն` գումարած գործարար ակտիվություն, համայնքային ակտիվություն, հավասար է լուսավոր եւ բարեկարգ բակ, դպրոց, մշակութային օջախ”,- համայնքների զարգացման Հանրապետականի բանաձեւը ներկայացրեց Սերժ Սարգսյանը:

ՀՀԿ նախագահի հաջորդ կանգառը Չարենցավան քաղաքն էր: Այստեղ Սերժ Սարգսյանը խոսեց սփյուռքից, նշեց, որ ճակատագրի բերումով, ցավոք, հայերը ցրվել են աշխարհով մեկ, բայց ամեն տեղ  գործ ու արարում են բերել: Սերժ Սարգսյանը ասաց, որ 21-րդ դար Հայաստանը թեւակոխեց ազատագրված:

Արցախյան ազատամարտի տարիներին երեւանցի, գորիսեցի , վանաձորցի եւ գյումրեցի տարբերություն չդրվեց, եւ հայ ժողովուրդը միասին պայքարեց ու հաղթեց: “Մեր նպատակն էր կոտրել թշնամու ողնաշարը”, -շեշտեց Սերժ Սարգսյանը  եւ հավելեց, որ մենք այսօր էլ կռիվ ունենք տալու, բայց այսօրվա կռիվը խրամատում թաքնված թշնամու դեմ չէ, մենք կռիվ ենք տալու ինքներս մեզ հետ` վեր հանելու մեր սխալները:

Սերժ Սարգսյանը շեշտեց, որ նախորդ տարիներին ապացուցել է, որ պատրաստ է համագործակցել յուրաքանչյուր քաղաքական ուժի հետ, քանի որ այդ կռիվը բոլորինս է. ”Ինձ համար բոլորն էլ մերոնքական են, բոլորին ասում եմ` եկեք միասին վեր հանենք մեր սխալները”, – ընդգծեց Սերժ Սարգսյանը` հավելելով, որ սեփական սխալների վերհանումն ու շտկումը վայել է միայն ուժեղին: “Անցնող տարիների ընթացքում Հանրապետականն աշխատել է ու ծառայել է ժողովրդին եւ երբեք չի ամաչել խոսել սեփական սխալներից”:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ