17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

“Ազատ դեմոկրատներ”-ը ճաք է տվել. Հայկական ժամանակ

Ի՞նչ հակասություններ էին առաջացել “Ազատ դեմոկրատներ” կուսակցությունում, ինչպե՞ս ստացվեց, որ նորաստեղծ այդ կուսակցության հիմնադիրներից ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը եւ Գառնիկ Գեւորգյանը չհայտնվեցին “Ժառանգության” եւ “Ազատ դեմոկրատների” միասնական համամասնական ցուցակում, ի՞նչ են մտածում Զուրաբյանն ու Գեւորգյանը, եւ ինչու՞ են բոլորն այս ամենի մասին համառորեն լռում: Այս հարցերի պատասծանը փորձել է գտնել “Հայկական ժամանակ”-ը: Ըստ […]

Բաց նամակ Մաշտոցի պուրակից ԵԱՀԿ դեսպանին

Մաշտոցի պուրակում տեղի ունեցող գործընթացների շուրջ ԵԱՀԿ դիրքորոշման վերաբերյալ բնապահպան ակտիվիստները բաց նամակ են հղել  Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Երեւանի գրասենյակի դեսպան, պարոն Անդրեյ Սորոկինին: Ներկայացնում ենք այն ամբողջությամբ.  Մեծարգո դեսպան,  Հաշվի առնելով, որ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության հիմնական նպատակներից է ժողովրդավարական ինստիտուտների զարգացումն ու կայացումը, Ձեր ուշադրությունն ենք հրավիրում Մաշտոցի պուրակում մարդու […]

ՀԱԿ հանրահավաքին մասնակցել է 4800 մարդ. ոստիկանություն

Մարտի 30-ին Օպերայի հրապարակում տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը: Հանրահավաքը սկսվել է ժամը 18.20-ին: Մասնակցել է մոտ 4.800 մարդ: Հանրահավաքին հաջորդել է երթ: Հանրահավաքի ընթացքում ոստիկանության կողմից պահպանվել է պատշաճ հասարակական կարգ: Henaran.am-ին փոխանցում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:    

ԱՄՆ փոփոխում է արտոնագրերի միջնորդավճարի չափը

Ս.թ. ապրիլի 13-ից ԱՄՆ պետքարտուղարությունը կփոփոխի արտոնագրերի միջնորդավճարի չափը: Ոչ ներգաղթային արտոնագրերի և սահմանահատման քարտերի համար նախատեսված միջնորդավճարները կբարձրանան, մինչդեռ բոլոր տեսակի ներգաղթային արտոնագրերի համար նախատեսված միջնորդավճարները կնվազեցվեն: Պետքարտուղարությունը հնարավորության սահմաններում պետք է կարողանա միջնորդավճարների հավաքագրման միջոցով  վերականգնել արտոնագրերի ձևակերպման համար ծախսված միջոցները: Ներկա պահին  գանձվող միջնորդավճարները բազմաթիվ պատճառներով չեն ծածկում արտոնագրերի ձևակերպման համար ծախսված […]

Արթուր Աբրահամ- Պյոտր Վիլշեւսկի մենամարտը` վաղը

Գերմանիայի Քիլ քաղաքում քիչ առաջ տեղի է ունեցել հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի եւ նրա մրցակցի` լեհ Պյոտր Վիլշեւսկու կշռման արարողությունը: Արթուր Աբրահամը կշռում է 76.2 կգ, Պյոտր Վիլշեւսկին` 76.1 կգ: Մենամարտը կայանալու է վաղը` մարտի 31-ին, Գերմանիայի Քիլ քաղաքի “Sparkassen-Arena” մարզահամալիրում: Մրցելույթը ցուցադրվելու է  Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում (մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի […]

Տեր-Պետրոսյանն ասաց ՀԱԿ-ի կարգախոսը եւ անցան երթին

Լևոն Տեր Պետրոսյանը ավարտեց իր ելույթը՝ առաջարկելով ՀԱԿ-ի նախընտրական կարգախոսի իր տարբերակը ՛՛Ոչ մի ձայն հանցավոր ռեժիմին՛՛, որից հետո սկսվեց երթը: Արամ Մանուկյանը տեղեկացրեց հանրահավաքի մասնակիցներին, որ  առաջիկայում կլինեն այցելություններ մարզեր, իսկ առաջիկա հանրահավաքի մասին լրացուցիչ կտեղեկացնեն: Այս պահին երթի պատճառով խցանում է Մաշտոցի պողոտայում:

Պաշտպանության նախարարությունը պատասխանել է Henaran.am-ին

Ինչպես արդեն տեղեկացրել էր Henaran.am-ը, Էջմիածնի զորամասերում զինծառայողների մոտ տարածվել է ջրծաղիկ հիվանդությունը: Մեծ թվով զինծառայողներ հոսպիտալացվել են: Այս մասին, ինչպես նաեւ թոքաբորբով հիվանդացածության մասին պաշտոնական հարցում էինք ուղարկել Հայաստանի պաշտպանության նախարարություն: Վերջինս այսօր ուղարկել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պարզաբանումը: “Հայաստանի ՀՀ ազգաբնակչության շրջանում արձանագրվել են ջրծաղիկի հիվանդացության  մասսայական դեպքեր, այդ իսկ պատճառով Էջմիածնի […]

ՀՀ նախագահն այցելել է ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, հասարակական-պետական գործիչ Սերգեյ Համբարձումյանին: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է ակնառու պետական գործչին և գիտնականին՝ ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ, մաղթել քաջառողջություն և հաջողություններ: Վաստակաշատ ակադեմիկոսը գիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա հասարակական-քաղաքական գործունեության համար Նախագահի հրամանագրով պարգևատրվել է “Տիգրան Մեծ” շքանշանով:    

ՀԱԿ-ի բանակը պատրաստ է հարձակման. հարթակից օծանելիքի հոտ էլ եկավ

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը ՀԱԿ հանրահավաքում ելույթ ունենալով ասաց, որ ՀԱԿ-ի ՛՛բանակը՛՛ շարված է, եւ պատրաստ՝ հարձակման: ՛՛Թող չթվա, որ հիմա  անդորր է` դա անդորր է փոթորկից առաջ: Սա ճակատամարտ է: Իսկական քաղաքական թեժացումը դուք դեռ կտեսնեք՛՛,-հայտարարեց Զուրաբյանը, կոչ անելով ժողովրդին “ավելի  թեժացնել իրավիճակը”: Արդեն ՀԱԿ շտաբի պետն ասաց, որ միացյալ ընդդիմությունն առաջադրել է թեկնածուներ […]

Վաղը Երկիրը մեկ ժամով կմթնի

Շաբաթ օրը միլիոնավոր մարդիկ կմիանան մոլորակի ամենամասշտաբային ակցիային, որը կոչվում է “Երկրի ժամ“: Այն անց է կացվում Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հովանավորության ներքո: 147 երկրի բնակիչներ մեկ ժամով կանջատեն լույսն իրենց բնակարաններում եւ գրասենյակներում: Համաձայնվելով մեկ ժամով խնայել էլեկտրաէներգիան` մարդիկ իրենց սերն են արտահայտում մայր բնության հանդեպ: Ավանդաբար ակցիան անց է կացվում մարտ ամսվա վերջին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի