11 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Բախվել են ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը. կան վիրավորներ

Ապրիլի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Դեպքի վայրից News.armeniatv.com–ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ ժամը 14։30 սահմաններում Այնթապ–Արևաբույր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում իրար են բախվել “Գազել” մակնիշի 19 ՏԼ 685 համարանիշի և “ՊԱԶ” մակնիշի 27 ՏՍ 522 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով երկու հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն, իսկ մեկն […]

“Ջիպեր-միպեր” չպիտի լինեն. Հայաստանի ոստիկանապետ

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի համար ընտրությունները տոն են: Այս մասին նա հայտարարեց երեկ կայացած օպերատիվ խորհրդակցության ժամանակ: “Ընտրությունները տոն են, ու պիտի բոլորս էնպես անենք, որ այդ պահպանենք: Պիտի խիստ լինենք, շատ խիստ”,-ասաց Գասպարյանը: Նրա խոսքով, “ջիպերով-միպերով տեղամասերի առաջ կուտակումներ չպիտի լինի, մարդկանց տանել-բերել պիտի վերացվի”:

Ազգովի պիտի վերապատրաստվենք. Սերժ Սարգսյան

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը նախընտրական հանդիպում է ունեցել մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ընտրողների հետ: Սերժ Սարգսյանը դավթաշենցիներին ասել է, որ մինչ այժմ ինքը և Հանրապետականի իր կուսակից ընկերները նախընտրական քարոզարշավի շրջանակներում եղել են հանրապետության բազմաթիվ գյուղական ու քաղաքային համայնքներում, և հաճելի է արդեն ավարտին մոտեցող քարոզարշավի ժամանակ տեսնել, թե ինչ հավատով են մարդիկ գալիս հանդիպումներին […]

Բնապահպաններն էլ էին սպասում ՀՀԿ նախագահին /ֆոտո/

Այսօր ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Դավիթաշեն համայնքի թիվ 189 դպրոցում հանդիպել է համայնքի ընտրողների հետ: ՀՀԿ նախագահի հանդիպումը ընտրողների հետ նախատեսված էր Դավիթաշենի հրապարակում, սակայն, անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով, հանդիպման վայրը տեղափոխվել է: Ի դեպ, հրապարակում Սերժ Սարգսյանին էին սպասում ոչ միայն դավիթաշենցիները, այլեւ բնապահպանները, որոնք “Փրկենք Թեղուտը” պաստառով հավաքվել էին հարակից մայթին:       […]

Ի՞նչ է նշանակում հայերի պոռնո ռեկորդը ինտերնետում

Ինչպես արդեն հայտնի է, “Գուգլ թրենս” համացանցային ծառայության հրապարակած տվյալների համաձայն` Հայաստանում  համացանցից օգտվողները պոռնոկայքերի վրա կատարած հղումների քանակով, այսինքն` այդպիսի կայքերի որոնման հաճախականությամբ, սկսած` 2004 թվականից, աշխարհում առաջին տեղն են զբաղեցնում: Հայաստանը հիշյալ ծառայության կողմից գնահատման 100 բալանոց համակարգով 100 բալ է ստացել: Պոռնոկայքերի հայաստանյան սիրահարներին իրենց քանակով զիջում են նույնիսկ այդ առումով աշխարհի […]

“Ես` բում-բում, դուք` չակա-չակա”. Էմմին Դավիթաշենի ընտրողներին

Չնայած անձրեւին, Դավիթաշեն համայնքի ընտրողները հավաքվել են համայնքի հրապարակում եւ սպասում են ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին: Մինչ վերջինիս ժամանումը, ելույթ են ունենում հայ էստարադայի աստղերը: Ամենահետաքրքիրը թերեւս Էմմին է, որ օգտագործելով հարմար պահը, իր հիթն է սովորեցնում հավաքվածներին: “Չմոռանանք, ես` բում-բում, դուք` չակա-չակա: Հիշեցիք, դե ուրեմն գնացինք…”,-ասում է Էմմին:

Նախագահը “Հայրենիքիս կանչով” ցուցահանդեսում էր

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում մասնակցել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված վիրահայ նկարիչների` “Հայրենիքիս կանչով” խորագիրը կրող ցուցահանդեսի բացման արարողությանը:               Այս մասին Henaran.am-ին տեղեկացնում եմ ՀՀ նախագահի մամլո գրասենյակից:

Ապագա խորհրդարանի կազմն` ըստ Պարույր Հայրիկյանի

 “Ակնհայտ է, որ ՀՀԿ-ն պետք է անցնի եւ լավ անցնի: Խորհրդարան կանցնեն նաեւ ԲՀԿ-ն, իմ շատ սիրելի ՀԱԿ-ը: Եզրագծին մոտ են ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն եւ “Ժառանգությունը”,-այսօր լրագրողների խնդրանքով ներկայացնելով իր կանխատեսումներն ապագա խորհրդարանի կազմի մասին, ասել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:  Լրագրողները հետաքրքրվեցին, թե այս ընտրություններում քաղաքական որ ուժին կսատարի ԱԻՄ-ը: Պարույր Հայրիկյանը հստակ պատասխան չնշեց, բայց ասաց, […]

Ուսանողները բողոքում են ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի դիմաց

Այսօր ԵՊՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ բողոքի ակցիա էր կազմակերպվել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի դիմաց: Ուսանողները պահանջում էին, որպեսզի ԵԱՀԿ-ն անուշադրության չմատնի հայ-ադրբեջանական սահմանագծում վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները` ակնկալելով վերջինիս ակտիվ միջնորդությունը հրադադարի ռեժիմը պահպանելու հարցում: ‘Ինչպես իմ, այնպես էլ բոլոր ուսանողների համար շատ կարեւոր է նմանօրինակ բողոքի ակցիաների մասնակցելը, քանի որ մենք եւս մեկ անգամ […]

ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն, ՀԿԿ-ն համատեղ հայտարարություն են արել

Այսօր չորս կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է. ‘Մենք` Հայաստանի Հանրապետական, Հայ Յեղափոխական Դաշնակցություն, Հայաստանի Դեմոկրատական, Հայաստանի Կոմունիստական, Օրինաց Երկիր կուսակցությունների ներկայացուցիչները ուսումնասիրեցինք ՀՀ Կառավարությանն  առընթեր Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող Սահմանային Էլեկտրոնային Կառավարման Տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգի տեխնիկական հնարավորությունները: Պարզվեց, որ ՍԷԿՏ համակարգը պարունակում է ոչ թե անձանց Հայաստանում գտնվելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի