17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Կանաչների միությունը ահազանգում է. Թեղուտը վտանգված է

Այսօր Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը հաղորդագրություն է տարածել Թեղուտի խնդիրների հետ կապված, որում մասնավորապես ասված է. ‘ՀՀ բնապահպանության նախարարության արտոնագրով ‘’Արմենիան Քափըր Փրոգրամ’’ ՓԲ ընկերությանը թույլատրվել է ուսումնասիրել եւ ապա շահագործել Լոռվա մարզի Թումանյանի շրջանի անտառներում գտնվող ‘’Թեղուտ’’ պղնձամոլիբդենային հանքավայրը: Ընկերությանը տրամադրվել է 1970 հա, որից 1589,6-ը՝ անտառային ֆոնդի, իսկ 380,4-ը համայնքային հողեր են: […]

Խաչատուր Սուքիասյանը հորդորեց եղբորը առաջադրվել

Այսօր ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայր Սարիբեկ Սուքիասյանը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. ‘Եղբայրս հորդորեց ինձ  ընդունելու այս որոշումը. Առաջադրվելով Ազգային Ժողովի պատգամավորության թեկնածու` ցանկանում եմ հասարակությանը տեղեկացնել այդ որոշման շարժառիթների մասին: Առաջին. եղբորս` Խաչատուր Սուքիասյանին չգրանցելը ես համարում եմ անօրինական, մարդու իրավունքների կոպիտ խախտում եւ քաղաքական հետապնդում: Այդ քայլը մեծ դժգոհություն […]

“Մրցակիցս պետք է շատ հարցերի պատասխաններ տա”. Կարապետյանն էլ Ֆարմանյանին բանավեճի ակնարկ արեց /վիդեո/

ՀԱԿ համամասնական ցուցակի 28-րդ համարը ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանի համար “շատ վերին” հորիզոնական է: Այսօր  Henaran.am-ը Վլադիմիր Կարապետյանից հետաքրքրվել է, թե գո՞հ է արդյոք ցուցակում իր զբաղեցրած ոչ այնքան վերին հորիզոնականից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կարապետյանը ի թիվս այլոց, ակտիվորեն պայքարել է այս տարիներին: Պարզվում է, ՀԱԿ անդամի համար սա անգամ […]

ՀԱԿ-ի առաջնորդը հանդիպել է

Մարտի 28-ին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Շվեդիայի ԱԳ նախարարության քաղաքական հարցերի գլխավոր տնօրեն Բյորն Լիրվալի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայ Ազգային Կոնգրեսի նկատառումները առաջիկա խորհրդարանական ընտրությունների օրինականության ապահովման վերաբերյալ: Հյուրերի խնդրանքով առաջին նախագահն անդրադարձել է նաեւ Հայաստանի առջեւ ծառացած տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական, արտաքին քաղաքական մարտահրավերներին, մասնավորապես հայ-թուրքական հարաբերությունների […]

Քաղաքական գործիչը նախ մարդ պետք է լինի. Ալբերտ Մկրտչյան

Այսօր ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում կազմակերպվել էր հանդիպում անվանի ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի հետ: Ցուցադրվեց  նրա  ‘Ուրախ ավտոբուս’  գեղարվեստական ֆիլմը: Այս անգամ ֆիլմի ցուցադրությունը նվիրված էր  Ալբերտ Մկրտչյանի ծննդյան 75-ամյակին: Ուսանողների հետ հանդիպման ժամանակ ռեժիսորը հայտնեց, որ իր եղբոր, հանճարեղ Մհեր Մկրտչյանի մասին ֆիլմ կնկարահանվի, որի հիմքում ընկած է լինելու  Սոս Սարգսյանի գրած  ‘Լագոտ’  վիպակը: Նա […]

ԱՄՆ պետդեպարտամենտի ամոթալի գրաքննությունը մի զեկույցի, որը Թուրքիային սև ցանկի մեջ էր ընդգրկում

Յուրաքանչյուր անցնող օրվա հետ բացահայտվում են Թուրքիայի վատ վարքագիծը քողարկելու Օբամայի վարչակազմի ամոթալի նոր դավադրությունները: Նորագույն խայտառակությունը կապված է ԱՄՆ պետդեպարտամենտի` Աշխարհում կրոնի ազատության հարցերով ԱՄՆ հանձնաժողովի զեկույցի բովանդակությունը փոխելու քողարկված փորձի հետ: Զեկույցում Թուրքիայի կառավարությունը դատապարտվում էր քրիստոնյա փոքրամասնությունների կրոնական իրավունքները ոտնահարելու համար: Հանձնաժողովը ԱՄՆ Կոնգրեսի կողմից հիմնադրված անկախ, երկկուսակցական, դաշնային մարմին է, որը կարող է «առաջարկություններ անել կրոնական ազատության պաշտպանության վերաբերյալ` […]

Խաչատուր Քոքոբելյանը կղեվակարի “ժառանգության” շտաբը

“Ժառանգության” համամասնական ցուցակի առաջատար Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հայտարարեց մայիսի 6-ին տեղի ունենալիք ԱԺ ընտրությունների նախընտրական շտաբի ձեւավորման մասին: Այն տեղակայվելու է Բաղրամյան պողոտայի եւ Մոսկովյան փողոցի հատման վայրում` Մոսկովյան 31, տարածք 172 հասցեում: Շտաբի պետ է նշանակվել Խաչատուր Քոքոբելյանը, տեղակալներ` Գեւորգ Կալենչյանը եւ Հովհաննես Ղազարյանը: Քաղաքական խորհրդականներն են Կարապետ Ռուբինյանը, Ալեքսանդր Արզումանյանը եւ Ռուբեն Հակոբյանը, […]

ԲՀԿ-ն, կոալիցիայի հետ միասին երկիրը “վի՞հն է գլորել” /վիդեո/:

              ԲՀԿ-ական Արամ Սաֆարյանն այսօր խոսեց ընտրությունների արդյունքում նոր իշխանության ձեւավորման մասին, որը նրա խոսքով, հասարակության աջակցությամբ կդիմագրավի ներքին հուսալքությանը, աղքատությանը եւ արտաքին սպառնալիքները: Արամ Սաֆարյանը “ժողովրդի մտածող մասին” միասնականության կոչ արեց ու հայտարարեց, որ ընտրությունների արդյունքում  ի վիճակի ենք ունենալ “ավելի միասնական հասարակություն, այլ ոչ թե հետ գլորել […]

Նախագահ Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել Սինգապուրի նախագահին հայկական պատմական ժառանգության հանդեպ ցուցաբերած ուշադրության համար

  Ի պատիվ պետական այցով Սինգապուրի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի` Սինգապուրի նախագահ Թոնի Տան Քեն Յամի անունից այսօր տրվել է պետական ընթրիք: Իր բաժակաճառում Նախագահ Սարգսյանը նախ երախտագիտություն է հայտնել Սինգապուրի նախագահին եւ երկրի իշխանություններին ջերմ հյուրընկալության համար, ապա անդրադարձել հայ-սինգապուրյան հարաբերությունների ավանդաշատ պատմությանը, ներկային եւ խոստումնալից հեռանկարին: Նախագահ Սարգսյանը խոսել է նաև երկու […]

Պարսիկ զբոսաշրջիկին գրավելու հնարք. օրվա կադր

Մարտ ամսվա վերջին տասնօրյակում մայրաքաղաքի փողոցներում խմբերով կամ մենակ զբոսնող իրանցիներ տեսնելը վաղուց արդեն սովորական է դարձել: Այս օրերին հարեւան երկրի քաղաքացիները բառիս ուղիղ իմաստով գրավել են Երեւանը` նրանք նշում են մուսուլմանների կարեւորագույն եւ սիրված տոներից մեկը` Նովրուզ Բայրամը: Նրանք ամենուր են` ժամանցի վայրերում, սուպերմարկետներում, երթուղայիններում, խանութներում: Henaran.am-ի ֆոտոխցիկը մի ուշագրավ պաստառ է ֆիքսել մայրքաղաքի հագուստի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի