… Փողոցը անխուսափելի է լինելու. Վահան Հովհաննիսյան
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՅԴ բյուրոյի անդամ , ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը խոսելով մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի շանսերից հայտարարեց, որ իրենք ռեալ հնարավորություն ունեն կրկնապատկել իրենց քանակը խորհդարանում:
Նրա խոսքով, ՀՅԴ-ն խորհրդարանական ամենաակտիվ խմբակցություններից է եւ այդ առումով քսան-քսաներեք ձայն ունենալու դեպքում, մեծամասնություն կարող է կազմել:
Լրագրողները Հովհաննիսյանից հետաքրքրվեցին, որ եթե իրենց ակնկալած արդյունքները չապահովեն, արդյո՞ ք ՀՅԴ-ն դուրս կգա փողոց: ՛՛Իմ ակնկալած արդյունքերը, եթե չստացվե՞ ն, ո՞ ր պատճառով չեն ստացվի, կարող է պատահել, որ ես սխալ կանխատեսում ունենամ, եւ ժողովուրդը մեզ ձայն չտա, ինչում կասկածում եմ, բայց ժողովրդի կամքը անկանխատեսելի է”,-նշեց Վահան Հովհաննիսյանը եւ դիմեց բոլոր դժգոհներին .
“Եթե ժողովուրդը ձեզ ձայն չի տվել, ո՞ւմից եք բողոքում, բողոքելու տեղ չունեք, բայց եթե խարդախություն է թույլ տվել պետական ապարատը, ընտրական հանձնաժողովները, ԿԸՀ-ն, բողոքի ալիքը իհարկե լինելու է՛՛:
Վահան Հովհաննիսյանն ասաց, որ անհասցե բողոքն արդյունք չի տալիս, այլ զոհեր է բերում: Միասնական շտաբը, նրա խոսքով, մեխանիզմներ է ձեռնարկում, որ բողոքը ապացուցելի դառնա: Նրա խոսքով, եթե բողոքը ապացուցելի դառնա եւ իշխանությունը չարձագանքի, փողոցը անխուսափելի է լինելու:
Լրագրողների ճշտող հարցին, թե հնարավո՞ ր են միասնական ակցիաներ միասնական շտաբի անդամ քաղաքական ուժերի հետ Վահան Հովհաննիսյանը պատասխանեց.՛՛Միասնական ակցիաներ, միասնական դիրքորոշումներ հնարավոր են, իհարկե, խոսքը չի կարող գնալ միասնական բլոկի կամ ալյանսի մասին, դրա մասին խոսք չկա , ես չեմ ուզում կռահել այն, ինչ դեռ չի եղել,ես հասկանում եմ, թե դուք ինչ նկատի ունեք, բայց մենք դեռ չունենք այն ապացույցները, որոնք կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա՛՛:
Բանախոսից լրագրողները փորձեցին ճշտել, ասվածը նաեւ փողոցային ակցիաների՞ է վերաբերվում, Հովհաննիսյանը պատասխանեց.՛՛Ես չեմ պատասխանի այս հարցին, որովհետեւ ամեն ինչ բխում է իրավիճակից՛՛: