Հասարակության ճարտարապետը պետք է լինի մտավորականը, ‘պռառաբը’` քաղաքական գործիչը
‘Մտավորականը պետք է լինի ազգային գաղափարախոսության ճարտարապետը, իսկ մենք մտավորականին դարձրել ենք ‘’պռառաբ’’:
Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ‘Կարին’ ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը` խոսելով հայ մտավորականության մասին:
Նրա համոզմամբ` ոչ ոք “չի ճարտարապետում” հայ հասարակությունը, իսկ մտավորականները անընդհատ կառուցում են, եւ որեւէ մեկը չգիտի` վերջում ինչ է ստացվելու:
‘Կառուցում ենք, հետո ասում` վայ, էստեղ ոնց որ մութ է` քանդենք, հետո էլի մի քիչ կառուցում ենք, ու ասում` վայ, ոնց որ խոհանոց չկա, քանդենք, որ սարքենք, նման ձեւով չպիտի պետությունը կառուցվի: Որպեսզի ունենանք իրական լուրջ պետականություն, նախ պետք է ունենալ ազգային պետական արժեհամակարգ, որը պիտի ձեւավորվի վերկուսակցական մտավորականների միջոցով: Այդ դեպքում ճարտարապետը կլինի մտավորականը, իսկ ‘’պռառաբը’’ քաղաքական գործիչը’,- եզրափակեց Գագիկ Գինոսյանը: