Ընկերը սպանել է հղի ընկերուհուն եւ մկրատել մարմինը, տորթով ծեծել են նախագահին … օրվա արտառոց լուրերը տեսաշարով/վիդեո/

http://www.youtube.com/watch?v=JqyK6kFajJ4&feature=youtu.be
http://www.youtube.com/watch?v=JqyK6kFajJ4&feature=youtu.be
“Ազատազրկման մեջ գտնվող Արմեն Ֆելիքսի Կիլինկարովին “Սեւան” ՔԿՀ-ից մեկ այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելով այնտեղ նրան սպանելու մտադրություն կա”: Արմեն Կիլինկարովի մայրը` Ալավերդի քաղաքի Ջրավազան փողոց 30 շ. բն. 10-ի բնակիչ Ալվարդ Էվոյանը, այդ ամենում մեղադրում է նաեւ Լոռիի այժմյան մարզպետ Արթուր Նալբանդյանը եւ էլ. ցանցի տնօրեն Աշոտ Շաքարյանին: Կիլինկարովի մայրը բաց նամակով դիմել է ՀՀ […]
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ մարտի 8-ից մինչ ապրիլի 7-ը կանցկացվի արդեն ավանդական դարձած ‘Ձեզ համար կանայք’ անվճար բուժօգնության մեկամսյակ, որն ի տարբերություն նախորդ տարիների, կիրականացվի ոչ միայն ‘ Սուրբ Աստվածամայր’ բժշկական կենտրոնում, այլ նաեւ մայրաքաղաքի բազմապրոֆիլ մի շարք այլ բուժհաստատություններում: Առողջական խնդիրներ ունեցող կանայք նախ պետք է դիմեն իրենց տարածքային պոլիկլինիկաներ, որտեղ հետազոտություններ անցնելուց […]
Նախագահ Սերժ Սարգսյանի Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցն ավարտվել է ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ հանդիպմամբ: Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկա վիճակին, եվրաինտեգրման ուղղությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին, ԵՄ օժանդակությամբ իրականացվող եւ հեռանկարային ծրագրերին, այդ թվում՝ Հայաստանում ձեռնարկված լայնածավալ բարեփոխումների գործընթացին, որը մեր երկիրը, Նախագահի հավաստմամբ, վճռական […]
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է ‘Սուրբ Աստվածամայր’ բժշկական կենտրոնի մանկական կրծքային վիրաբուժության բաժանմունքի վերաբացմանը։ Բաժանմունքն այսուհետ կկրի Հայաստանում մանկական վիրաբուժության դպրոցի հիմնադիրներից մեկի`բժկական կենտրոնի վիրաբուժական կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Ալբերտ Վանյանի անունը, ում եւ վերապահվեց քաղաքապետի հետ միասին բաժանմունքի պաշտոնական բացման պատիվը: Հիմնադրման օրից` 1982 թվականից մինչ օրս, բաժանմունքը, որն ի դեպ իր տեսակով միակն […]
Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ: Սերժ Սարգսյանը ԵԺԿ նախագահի հետ հանդիպումները լավ առիթ է համարել միջկուսակցական կապերի ամրապնդման շուրջ մտքեր եւ գաղափարներ փոխանակելու, նաեւ Հայաստանի եվրամերձեցման քաղաքականության առաջընթացն ու գլոբալ առումով Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերները եւ խնդիրները քննարկելու համար: Հանրապետության ղեկավարը […]
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի ջանքերով մարտի 8-ին անց է կացվելու ‘Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս’ մրցույթի մրցանակաբաշխությանը, որը ուղեկցվելու է գյուղատնտեսության ոլորտի հերոս կանանց մասին պատմող ֆիլմի եւ գրքույկի շնորհանդեսով: ‘Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս’ մրցույթի նպատակն է` խրախուսել ՀՀ-ում ·յուղատնտեսության եւ ֆերմերային տնտեսության ոլորտներում գործունեություն ծավալող եւ հաջողության հասած կանանց, որոնց հաջողվել է […]
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այսօր լրագրողների խնդրանքով անդրադարձել է “Էրեբունի” բժշկական կենտրոնում քթի պլաստիկ վիրաբուժությունից հետո կոմայի մեջ հայտնված 19-ամյա Սաթենիկ Միրզոյանի առողջական վիճակին: Նախարարն ասել է, որ դեռեւս հստակ չեն կարող ասել, թե ինչն է պատճառ հանդիսացել, որ աղջիկը կոմայի մեջ է հայտնվել: Նման դեպքեր, Քուշկյանի խոսքով, հազվադեպ են եղել: “Հստակ չեմ կարող […]
Կանանց միջազգային օրվան ընդառաջ` մարտի 7-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում: Շնորհավորելով կին զինծառայողներին ու միջոցառմանը ներկա կին ազատամարտիկներին` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարեւորել է կանանց դերը արցախյան պատերազմում եւ այսօր Զինված ուժերում: Պաշտպանության նախարարի հրամանով Հայաստանի եւ Արցախի Ազգային hերոսների հարազատներ, մի խումբ կին զինծառայողներ, քաղաքացիական ծառայողներ եւ երեք […]
Մարտի 7-ին Հայ Ազգային Կոնգրեսի Կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդտի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԳԴՀ ԱԳ նախարար Գուիդո Վեստերվելլեի գլխավորած գերմանական պատվիրակության` Հայաստան կատարելիք այցի հետ կապված հարցեր: Անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի ներքաղաքական գործընթացներին եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Henaran.am-ին տեղեկացնում են ՀԱԿ մամլո […]