Հայաստանը մոտ է Եվրոպային նաեւ իր վարքագծով. ՀՀ նախագահի ելույթը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամում

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 6-ի երեկոյան հյուրընկալվել է Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում, որտեղ հանդես է եկել ելույթով, պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին: Նախագահն անդրադարձել է անկախությունից ի վեր եվրոպական զարգացման ուղին ընտրած Հայաստանի Հանրապետության եվրամերձեցման քաղաքականության իրագործման ուղղությամբ եվրոպական կառույցների հետ համագործակցությամբ մեր երկրում իրականացված աշխատանքներին ու առաջիկա ծրագրերին: Հայ ժողովրդի այդ […]