08 Փետրվարի, Saturday, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Պատգամավորը սիրո խոստովանություն արեց ու հիշեց մազ ներկող գործիչներին

“Ինը տարի է պատգամավոր եմ, ինը տարվա մեջ չի եղել մի նիստ , որ բացակայեմ: Ուղղակի մի փոքր վատառողջ էի, Գյումրիում էի, էսօր ուղղակի  գնացքով եկել եմ, որ հերքեմ այդ տեղեկությունները”,-այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամին հայտարարեց Հովհաննես Մարգարյանը` հերքելով այն տեղեկությունները, թե վերջինս նեղացել է ՕԵԿ-ից, ՕԵԿ համամասնական ցուցակում չհայտնվելու համար: Հովհաննես Մարգարյանը սիրո խոստովանություն արեց […]

Հայ-քուվեյթյան հարաբերությունները որակապես նոր մակարդակի են բարձրացել. ՀՀ վարչապետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդիին: ‘Երկու տարի առաջ դեսպանատուն բացելով Քուվեյթում՝ հայ-քուվեյթյան հարաբերությունները բարձրացան որակապես նոր մակարդակի: Մեր աշխատանքները պետք է բացահայտեն այն խնդիրները, թե որոնք են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերը: Քուվեյթը կապիտալ արտահանող երկիր է, և այդ առումով մենք պետք է կարողանանք առաջարկել հետաքրքիր ներդրումային […]

Հրազդանում ում վերջին զանգն է հնչելու

Հրազդանցիների խոսակցության վերջին օրերի թեման փետրվարի 12-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններն են: Հիշեցնենք, որ առաջադրվել են երկու թեկնածու` գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արամ Դանիելյանն ու նախկին քաղաքապետ, ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը: Այսօր  թեկնածուների քարոզարշավի վերջին օրն է, եւ գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արամ Դանիելյանը  Հրազդանի հրապարակում ժամը 16-ին` մեծ հանրահավաքով ավարտեց քարոզարշավը: Երեկ քաղաքի կենտրոնում էլի […]

Հալեպում հուժկու պայթյուններ են տեղի ունեցել.զոհերի թվում հայեր չկան /վիդեո/

Սիրիայի Հալեպ քաղաքում այսօր մի քանի ուժեղ պայթյուններ են տեղի ունեցել, հայտնում է “Reuters”-ը: Պայթյունների զոհ է  դարձել, ըստ տարբեր տվյալների, 17-25 մարդ, որոնց թվում` եւ խաղաղ բնակիչներ, եւ զինվորականներ: Պայթյուններից մեկը տեղի է ունեցել ռազմական հետախուզության շենքի մոտ, մյուսը` ռազմական բազայի մոտ: Առաջին պայթյունն այնքան ուժգին է եղել, որ լսվել է 20 կմ հեռավորության […]

ԱԺ խմբակցությունների ղեկավարները գնահատում են երեկվա քվեարկությունները

Այսօր խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներին լրագրողների ուղղած հիմնական հարցն առնչվում էր երեկվա քվեարկություններին, երբ արձանագրվեցին կրկնակի քվեարկությունների դեպքեր: Լրագրողների խնդրանքով վերջիններս մեկնաբանել են երեւույթը: “Ժառանգության” պատգամավոր Լարիսա Ալավերդյանը հայտարարել է, թե այս ամենը խոսում է մարդու իրավունքների ոտնահարման մասին, իսկ Անահիտ Բախշյանը նկատել է, որ խորհրդարանի քննարկմանն է ներկայացված “ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին” նախագիծը, […]

Մեղրիի մաքսակետից արգելում են իրանական բեռնատարների մուտքը

Առատ ձյան պատճառով դժավարանցանելի է  Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի Մեղրիի լեռնանցքի հատվածը: Գիշերվանից սկսված ուժեղ ձնաբուքը շարունակվում է, տեսանելիությունը խիստ ցածր է նորմայից: Այդ պատճառով Մեղրիի մաքսակետից  արգելում են Իրանի Իսլամական հանրապետության  բեռնատարների շարժը: Համեմատաբար փոքր չափերի մեքենաները դժվարությամբ, բայց կարողանում են հաղթահարել լեռնանցքը: Ձնաբքի պատճառով  գիշերը փակվել էր ճանապարհի  Սիսիանի հատվածը` “Զանգեր” կոչվող վայրում: Լուսադեմին, […]

Ինչ սպասել ՀՀԿ-ի համագումարից. օրակարգը հաստատված է

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի փետրվարի 9-ի նիստում, որը վարել է Հայաստանի նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը, հաստատվել է մարտի 10-ի ՀՀԿ-ի համագումարի օրակարգը: Օրակարգում ընդգրկվել է նախագահի հաշվետվությունը, վերաստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը, նախագահի ընտրությունը, գործադիր մարմնի ընտրությունը եւ ելույթներ: Ինչ վերաբերում է համամասնական ցուցակներին, ապա այս անգամ էլ ՀՀԿ գործադիր մարմինը չանդրադարձավ դրան:

Պայթյունի վայրում կնոջ մասնատված դիակ է հայտանբերվել

Փետրվարի 9-ին Ստամբուլում պայթյուն է տեղի ունեցել, հայտնում են թուրքական լրատվամիջոցները: Պայթյունի վայրում հայտանբաերվել է 20-25 տարեկան կնոջ մասնատված դիակ: Ականատեսների վկայությամբ` մի երիտասարդ է փախել դեպքի վայրից: Ոստիկանությունն այժմ փորձում է պարզել դեպքի մանրամասները:

Henaran.am-ը ժամանակավորապես դադարեցնում է աշխատանքը

Սիրելի ընթերցող Henaran.am-ը տեխնիկական պատճառներով ժամանակավորապես չի աշխատի: Մեր մասնագետներն աշխատում են կայքի վրա եւ համոզված ենք, որ  շուտափույթ բոլոր հարցերը կլուծվեն եւ մենք կվերադառնանք բնականոն աշխատանքի: Հուսով ենք, Henaran-ի հետ բաժանումը կարճատեւ կլինի:

ՀՀ ԶՈՒ նվիրված տոնական ընդունելություն Թբիլիսիում

Փետրվարի 8-ին Թբիլիսիում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության ԶՈւ կազմավորման 20-րդ տարեդարձին նվիրված տոնական ընդունելություն: Հանդիսությանը ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը, Վրաստանի պետական, քաղաքական և հասարակական ոլորտի գործիչներ, խորհրդարանի հայազգի պատգամավորներ, Թբիլիսիում հավատարմագրված դիվանագիտական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների անդամներ, ռազմական կցորդներ, ինչպես նաև հայ համայնքի հասարակական-մշակութային կառույցներիներկայացուցիչներ: Ներկաներին շնորհավորական ուղերձով դիմել է ՀՀ ռազմական կցորդը: Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԳՆ լրատվական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

Ամենաընթերցված