04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Նախօրեին կախված 15-ամյա Էմմայի համակարգչում 666 թվանշաններով եւ տարօրինակ գրություններ են գտել

Ապրիլի 22-ին  Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում սոսկալի ինքնասպանություն էր կատարվել. 15-ամյա Էմմային գտան տանը` կախված:

Նրան ճանաչողները ասում էին, որ 9-րդ դասարանում սովորող Էմման գերազանց սովորող աշակերտ էր, խելացի ու հանգիստ վարքագծով, նպատակ ուներ ընդունվել բժշկական ինստիտուտ, եւ հայտնի չէր աղջկա ինքնասպանության պատճառը:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ այդ գործով դատա-բժշկական փորձաքննությունը դեռ ընթացքի մեջ է, եւ ինքնասպանության պատճառների վերաբերյալ վերջնական եզրակացություն դեռ չկա:

Ինքնասպանություն գործած աղջկա ընտանիքին մոտ կանգնած աղբյուրների խոսքով` 15-ամյա Էմմայի համակարգիչը ուսումնասիրվել է, եւ տիրապետող է այն  վարկածը, որ աղջիկը եղել է այսպես կոչված ‘’էմոյական’’ շարժման հետեւորդ:

Աղջկա համակարգչում  հայտնաբերվել են գրառումներ 666 թվանշաններով եւ գրությամբ.’’Եթե դու քեզ զոհաբերես, ապա մայրդ ու եղբայրդ կապրեն երջանիկ’’: Խոսվում է այն մասին, որ Էմման ընկերություն է արել ‘’էմոյական’’ աղջիկների հետ: Մեր աղբյուրները բացառում են սիրային հողի վրա կատարված ինքնասպանության վարկածը:

Հիշեցնենք, որ  էմո /էմոցիոնալ/ շարժումը ստեղծվել է նույնանուն երաժշտության ոճի բազայի վրա, եւ հիմնականում ազդում է դեռահասների ու երիտասարդների վրա, քանի որ այդ տարիքում է դեռահասների մոտ սկսվում էմոցիոնալ անկայունություն, իսկ Էմոների գլխավոր օրենքն է էմոցիաների արտահայտումը: Նրանք առանձնանում են ինքնաարտահայտմամբ, անարդարությանը դիմակայությամբ, հատուկ զգացմունքային աշխարհայացքով: Էմոները, որպես կանոն, խոցելի եւ դեպրեսիվ մարդիկ են, ինչը եւ առաջացրել է լացկան տղաների եւ աղջիկների կարծրատիպ: Հայաստանում էմոների շարժումը լուրջ վտանգ է ներկայացնում, հաշվի առնելով այդ շարժման անդամների ինքնասպանությունները կամ դրանց փորձերը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ