Արամ Մանուկյանը 15 տարի առաջ մահացած անուններ է հայտնաբերել
ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը Երեւանի Արաբկիր վարչական շրջանի ընտրողների ցուցակներում 15 տարի առաջ մահացած 150 քաղաքացու անուն է հայտնաբերել: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:
Հիշեցնենք, որ վերջինս մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում: ՀՀՇ վարչության նախագահն ասաց, որ խնդրի հետ կապված դիմել է ՀՀ ոստիկանության վիզաների եւ անձնագրերի վարչություն, բայց դիմումը չի ընդունվել ոչ աշխատանքային օրվա պատճառով:
Արամ Մանուկյանը հիշեցրեց, որ ԸՕ համաձայն, քվեարկությունից 5 օր առաջ պետք է ցուցակների ճշգրտման գործընթացը պետք է ավարտված լինի: Արամ Մանուկյանն ասաց նաեւ, որ ցուցակներում Հայաստանից բացակայողների թիվը Արաբկիրում մոտ 20 տոկոս է կազմում: Բանախոսը նշեց, որ երկրից բացակայողների թվում չեն հաշվվել արտագնա աշխատանքի մեկնածները:
Իշխանություննեի կողմից ցուցակները մաքրելու հավաստիացումներն Արամ Մանուկյանը “սուտ է, քամի է” որակեց: Հարցին, թե թիվ 4 ընտրատարածքում առաջադրված թեկնածուներից ով է իր հիմնական մրցակիցը, Արամ Մանուկյանը պատասխանեց, որ ինքը որեւէ մեկին մրցակից չի համարում, քանի որ իր առաքելությունն ավելի լուրջ է` երկիրը պետք է “շոուլի” բերել: Արամ Մանուկյանն Արաբկիր համայքնում շուրջ 2000 դուռ է թակել եւ անմիջական զրույցներ ունեցել ընտրողների հետ: Նրա խոսքով, արաբկիրցիները անգամ սպասում են իրեն, նախապես հարցեր պատրաստում: