04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Սերժ Սարգսյանի վարկանիշը

Նախկինում, երբ Սերժ Սարգսյանը նոր էր դարձել ՀՀ նախագահ,  մենք փորձել ենք սոցիոլոգիական հետազոտություն անցկացնել, թե ինչպես է հասարակությունը ընկալում նախագահներին:

Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը` պատասխանելով երեք նախագահների վերաբերյալ հասարակական տրամադրությունների մասին հարցին:

‘Այդ  ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանին ցածր են գնահատել, Ռոբերտ Քոչարյանին` բարձր, քանի որ Քոչարյանը տնտեսական վերելքի ու մասշտաբային ներդրումների շրջանում էր նախագահ, եւ ժողովուրդը ընկալեց, թե այդ վերելքը Ռոբերտ Քոչարյանի շնորհքն է: Ինչեւէ, իմ կարծիքով,  այդ ամենում կար նաեւ նրա դերը, քանի որ երբ երկրին  վարկ են տալիս, նաեւ պիտի վստահ լինեն, որ կա մարդ, ով պատասխանատու է այդ վարկի համար’,- ասաց Ահարոն Ադիբեկյանը:

Ըստ սոցիոլոգի, դրան հակառակ, չբերեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի բախտը , քանի որ նա վարչապետ դարձավ տնտեսական անկման շրջանում, եւ ժողովուրդը նրան սկսեց մեղադրել տնտեսական անկման համար:

‘Այնինչ  ժողովուրդը պետք է գնահատի ՀՀ նախագահի ու վարչապետի ջանքերը, որ մենք ավելի խորը անկում չունեցանք,  նախագահի ու վարչապետի  միջազգային վարկանիշը այնքան բարձր էր, որ մեզ կարողացան 2 ու կես միլիարդ պարտքով փող տալ’,- կարծիք հայտնեց սոցիոլոգը:

Ինչ վերաբերում է երրորդ նախագահի հանդեպ եղած հասարակական տրամադրություններին, Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ նրա հանդեպ ներկայումս  հասարակական  դժգոհության  ալիք չկա, որ մարդիկ “այսօր դուրս գա մեքենաներ ջարդեն, բացի այդ աշխատավարձերն ու թոշակները  նույնն են մնացել, իսկ  դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանի վարկանիշի հետ կապված ամեն ինչ կարգին է”:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ