31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ահազանգ. դեղձենիներն ու ծիրանենիները վարակված են սնկային հիվանդությամբ

Այս տարի գլուխ են բարձրացրել ծիրանի եւ դեղձի այգիների սնկային հիվանդությունները: Այսօր այդ մասին Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ‘’Հայաստանի ագրարա-գյուղացիական միավորում’’ հկ նախագահ Հրաչ Բերբերյանը:

Նրա խոսքով` այդ հիվանդություններն արդեն երկու տարի է` գոյություն ունեն,ինչին առավել նպաստում է անձրեւային եղանակը, խոնավությունը: Սնկայի հիվանդության արդյունքում սկսվում է տերեւաթափ, եւ ժամանակի ընթացքում ծառը չորանում է: Փորձագետի համոզմամբ` բուժման ավիացիոն` համատարած մեթոդը պետք է կիրառվի, քանի որ եթե մի գյուղացին բուժի իր այգին, իսկ մյուսը` ոչ, հիվանդությունը կտարածվի բուժված ծառերին:

‘’Այսօր արդեն դեղձի ու ծիրանի փոքր պտուղների վրա առկա է այդ սնկային հիվանդությունը, եթե հիմա սկսենք բուժումը, ապա կունենանք հինգ հազար տոննա ավել բերք, իսկ եթե ոչ` ապա բերքի կորուստ կունենանք: Այդպես եղավ երկու տարի առաջ, երբ կարկուտ չեղավ, բայց սնկային հիվանդության պատճառով բերքի կորուստ եղավ’’,- ասաց Հրաչ Բերբերյանը:

Նա նշեց, որ դրանով պետք է զբաղվի գյուղնախարարությունը, միջոցներ տրամադրի,սակայն նախարարությունը թերանում է: Ըստ բանախոսի, գյուղացիները անմիջապես պետք է սկսեն հակասնկային թունաքիմիկատային սրսկումներ: Հիմնականում սնկային հիվանդությամբ վարակված են Շահումյան, Լճաշեն, Աղալիճ, Գրիբոյեդով բնակավայրերի այգիները:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ