նախընտրական քարոզարշավն անցել է ավելի հավասարակշռված, հանգիստ. տեղական դիտորդներ
“Ընտրությունը քոնն է” ՀԿ-ի դիտորդները խորհրդարանական ընտրությունները դիտարկել են հանրապետության 1975 ընտրատեղամասերում: Մինչեւ օրս հաշվի են առնվել է քաղաքական մթնոլորտը, համամասնական եւ մեծամասնական ընտրակարգով կուսակցությունների եւ պատգամավորության թեկնածուների առաջադրման գործընթացները, պաշտոնական քարոզարշավը , քարոզչական նյութերը, ընտրական իշխանությունների գործելակերպը, գործադիր իշխանության մասնակցությունն ընտրագործընթացներին, ընտրողների ցուցակները, ԶԼՄ-ների որդեգրած քարոզարշավային քաղաքականությունը:
Ի տարբերություն նախորդ ընտրությունների, 2012 թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավն անցել է ավելի հավասարակշռված, հանգիստ եւ անկաշկանդ մթնոլորտում:
“Խորհրդարանական ընտրապայքարում ներառված քաղաքական ուժերի եւ պատգամավորության թեկնածուների ընտրարշավները մեծ մասամբ անցել են ազատ մթնոլորտում”,- ասաց ՀԿ մամլո քարտուղար Հասմիկ Սարգսյանը: Կազմակերպությունը կարեւորում է նաեւ ընտրողների ցուցակներում ճշգրտումներ կատարելու ՀՀ ոստիկանության խոստումները:
“Ըստ մեր դիտորդների տրամադրած տվյալների` երբեմն կուսակցությունների թեկնածուների եւ ընտրազանգվածի հանդիպումները կրել են ձեւական, երբեմն նաեւ ոչ համոզիչ բնույթ, սակայն, ՀԿ-ն իրեն իրավունք չի վերապահում եզրահանգումներ կատարել այդ հանդիպումների բովանդակային բնույթի մասին, քանի որ դա հաճախ պայմանավորված է այս կամ այն կուսակցության կամ թեկնածուի որդեգրած ռազմավարությամբ եւ մարտավարությամբ”,- ասաց խոսնակը:
Կազմակերպության նախագահ Հարություն Համբարձումյանը նշեց, որ մի հասցեում քսան-երեսուն մարդու հաշվառված լինելը կամ բենզալցակայանում գրանցվելը խախտում չէ, այլ օրենդրական բարեփոխումների անհրաժեշտություն կա:
“Ոստիկանապետի հետ հանդիպեցինք, կառավարության որոշումները ի ցույց դրեց, որ սեփականատերը կարող են ինչքան ուզենա մարդ գրանցի իր տանը, իսկ մարդիկ կան որբնակարան չունեն եւ գրանցվել են այն տարածքներում, որոնք իրենցն է: Նման դեպքերում ոստիկանությունը այլ բան անել չի կարող”,-ասաց Հարություն Համբարձումյանը: