03 Ապրիլի, Հինգշաբթի, 2025
KFC

“Եվրատեսիլը”` արտակարգ պատահարի պատճառ. գերմանացի մենեջերն ընկել է հյուրանոցի տանիքից

Բաքվում արտակարգ պատահար է տեղի ուենցել` կապված “Եվրատեսիլի” հետ:

“Baku Crystal Hall” կառուցվող շինության տանիքից ընկել է մի գերմանացի մենեջեր: Բարեբախտաբար, նա ողջ է մնացել, նրան ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, տեղեկացնում է “Интерфакс”-ը:

“Baku Crystal Hall”-ը, որտեղ էլ կայանալու է “Եվրատեսիլը” եւ կառուցմանը մասնակցում են գերմանացի մասնագետները, կառուցվում է շատ սեղմ ժամկետում:

“Alpine Bau Deutschland AG” եւ “NUSSLI” տնօրենը հայտնել է, որ իրենց ընկերությունն Ադրբեջանի կողմից պատվեր է ստացել 2011-ի մայիսի վերջին: “Մեզ խնդրեցին կառուցել լրիվ նոր դահլիճ` 25 հազար հանդիսատեսի համար` 8 ամսվա ընթացքում”,-նշել է նա:

Ադրբեջանն  իրավունք ստացավ անցկացնել “Եվրատեսիլը”  Էլլ եւ Նիկկի դուետի նախորդ տարվա հաղթանակից հետո:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ