09 Նոյեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վանո Սիրադեղյանը անմիջապես կձերբակալվի եւ կվերցվի կալանքի տակ. ՀՀ փոխոստիկանապետ

ՀՀ ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի գործը ոստիկանության  նախաքննական ապարատի վարույթում չի գտնվում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ի պատասխան լրագրողի հարցին, ասել է ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը: Սիրադեղյանի նկատմամբ կա հետախուզական գործ: Նրա նկատմամբ իրականացվում է միջազգային հետախուզում եւ գործը վարում է քրեական հետախուզության գլխավոր վարչությունը”,-ասաց Հունան Պողոսյանը: Լրագրողի հարցին, թե ինչպես կվարվի ոստիկանությունը, […]

Լսեք հենց իմ շուրթերից, մեր երկրում անպատժելի մարդ գոյություն չունի. ՀՀ նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստին, որտեղ զեկուցվել են 2012թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների և տարածքային մարմինների գործունեության արդյունքները: Մինչ օրակարգին անցնելը, Հանրապետության նախագահը որոշ դիտարկումներ է ներկայացրել կոլեգիայի նիստի մասնակիցներին: “Պետք է ասեմ, որ նախ վստահ եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը՝ սկսած ոստիկանապետից, շատ լավ գիտակցում է այն առաքելությունը, […]

Ժողովրդավարությունը` լրացուցիչ կռվան Արցախի համար. Պարույր Հայրիկյան

 “ Շատ ուրախ եմ, որ Արցախի ընտրությունների վերաբերյալ լուրջ ահազանգ չենք ստացել, դա ուրախացնող է, մանավանդ որ Արցախի վիճակը բավականին խնդրահարույց է մնում”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով նախօրեին Արցախում կայացած նախագահական ընտրություններին, ասել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Հայրիկյանի խոսքով,  ժողովրդավարությունն Արցախի համար լրացուցիչ կռվան պետք է լինի` ապացուցելո, որ ժողովրդավարական Արցախը չի կարող բռնապետական […]

Հայ դատավորին սպանել են ՌԴ-ում

ՌԴ Ռոստովի մարզում սպանվել է Մյասնիկովի շրջանային դատարանի նախագահ Սամվել Մանուկյանը, հաղորդում է “РАПСИ”-ն: 49-ամյա դատավորի վրա հարձակվել են հուլիսի 20-ի գիշերը` ժամը 3-ին, իր տանը: “Комсомольская правда” թերթի տվյալներով` այն գտնվում է Մյասնիկովի շրջանի վարչական կենտրոն Չալտիրում: Դատավորը գիշերն աղմուկ է լսել եւ 2-րդ հարկից իջել 1-ին հարկ, իսկ կնոջը հորդորել է, որ հեռանա, […]

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ընդունում են ԼՂ ընտրությունները

ԵԱՀԿ համանախագահները ԵԱՀԿ պաշտոնական կայքէջում  հայտարարություն են տարածել Լեռնային Ղարաբաղում հուլիսի 19-ին կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ: Հայտարարության մեջ ասվում է. “ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ռոբերտ Բրադտկեն` ԱՄՆ-ից, Իգոր Պոպովը` ՌԴ-ից, Ժակ Ֆորը` Ֆրանսիայից, ուշադրություն են դարձրել ընտրությունների անցկացման հաղորդագրության վրա: Համանախագահներն ընդունում են Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների` իր բնակչության հասարարակական կյանքը նման գործընթացի միջոցով կազմակերպելու […]

“Օվիրի” աշխատողն “ինատ է արել”, տերմինալն անջատել… անձնագրային “ճգնաժամը” վերջ չունի

Անձնագրերի “ճգնաժամը” Հայաստանում դեռ չի ավարտվել: ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում այսօր ականատես եղանք քաղաքացիների հերթերի ու կուտակումների: Իր հերթին` 96-րդ համարին սպասող մի քաղաքացի Henaran.am-ի հետ զրույցում դժգոհություն հայտնեց, որ արդեն երկրորդ օրն է` առավոտյան կանուխ հերթ է պահում, բայց իր հերթն այդպես էլ չի հասնում ու ոչ մի կերպ չի կարողանում նոր […]

Ալիեւի անվան կենտրոնն այրվում է /վիդեո/

Այս պահին Բաքվում այրվում է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի անվան կենտրոնը, տեղեկացնում է  “APA” գործակալությունը: Հրդեհի ծավալները շարունակ մեծանում են, դեպքի վայրում աշխատում են ուղղաթիռներ եւ  ավելի քան 50 հրշեջ խմբեր: Հեյդար Ալիեւի անվան կենտրոնը բացվել է 2012-ի մայիսին` Ալիեւի 89-րդ տարեդարձի կապակցությամբ:

Արցախի ժողովուրդը հերթական անգամ ապացուցեց ժողովրդավարական ճանապարհով իր ճակատագիրը տնօրինելու վճռականությունը. Է. Նալբանդյան

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կարծիք է հայտնել երեկ Արցախում կայացած հերթական նախագահական ընտրությունների կապակցությամբ: Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում կայացած  ազատ, արդար եւ մրցակցային  նախագահական ընտրությունները վկայում են Արցախի իշխանությունների եւ ժողովրդի հավատարմությունը ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանը: Ողջունելի է ընտրություններին մի քանի տասնյակ միջազգային դիտորդների ներկայությունը, որոնց գնահատմամբ  ընտրություններն անցել են կազմակերպված, թափանցիկ, միջազգային չափանիշներին համապատասխան: […]

Արթուր Բաղդասարյանը շնորհավորել է Բակո Սահակյանին

ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին, որում մասնավորապես նշվում է. “Մեծապես կարևոր է, որ ավելի քան 20 տարվա պատմություն ունեցող նորանկախ Արցախը մեկ անգամ ևս ցույց տվեց միջազգային հանրությանը, որ հանդիսանում է կայացած ժողովրդավարական պետություն, ինչի ապացույցը հանդիսացան նախօրեին կայացած համաժողովրդական ընտրությունները: Կրկին շնորհավորհելով […]

Թե ինչպես է Դավութօղլուին Պուտինը մատով իր մոտ կանչում /վիդեո/

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն նորից սկանդալի կենտրոնում է հայտնվել, որն ավելի են թեժացրել թուրքական լրատվամիջոցները, որոնք զայրացել են այն փաստից, թե ինչպես է թուրք նախարարին իր մոտ կանչել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ինչպես գրում են թուրքական լրատվամիջոցները, Պուտինի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման ժամանակ ՌԴ նախագահն իբր թե անհարգալից է վերաբերվել Դավութօղլուին` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

Ամենաընթերցված