19 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Տեր-Պետրոսյանը չի ընդունում մեղադրանքները

ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Henaran.am-ի տեղեկություններով, ամեն օր խորհրդակցություն է անց կացնում ՀԱԿ-ի կազմի մեջ մտոնղ բոլոր ուժերի ներկայացուցիչների հետ: ՀԱԿ-ում նրան մեղադրում են իշխանությունների հետ բանակցելու մեջ, ինչը ՀԱԿ առաջնորդը կտրուկ մերժում է: Երեկ գիշերը հերթական խորհրդակցությանը Կոնգրեսի առաջնորդը հորդորել է համբերատար լինել եւ մի քանի օր եւս սպասել: “Իսկ այն ուժերը, որոնք լքելու […]

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի նամակը ՄԱԿ-ի պետքարտուղարին

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը նամակ է հղել ՄԱԿ-ի պետքարտուղարին, որում մասնավորապես ասվում է. ‘Ես կցանկանայի Ձեր ուշադրությունը ուղղել Ադրբեջանի մշտական ներկայացուցչի նամակի վրա, որը վերաբերում է 2012-ի հուլիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններին: Շատ հիասթափեցնող է Ադրբեջանի վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` ազատ ընտրություններ անցկացնելու իրավունքի հանդեպ: Համազգային ընտրությունները օբյեկտիվ ցուցանիշ են դեմոկրատիայի զարգացման մակարդակը […]

Մոսկվայում ընթանում է ՀԱՊԿ գագաթաժողովը

Մոսկվայի Մեծ Կրեմլյան պալատում ընթանում է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակի եւ ՀԱՊԿ-ի ստեղծման 10-ամյակի հոբելյանական  գագաթաժողովը: Այն ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին արտաքին քաղաքական միջոցառումն է: Գագաթաժողովին մասնակցում են ՀԱՊԿ-ի անդամ-երկրները` Ղրղըզստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը,  Ուզբեկստանը, հաղորդում է “Ведомсти”-ն: Պուտինը նախ ընդունել է հյուրերին եւ ողջունել, որից հետո սկսվել է նիստը:  […]

Արծվիկ Մինասյանը դատապարտում է ՀՅԴ անվան շահարկումը

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարություն է տարածել DIY ակումբի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների շուրջ տարածված տեղեկատվության կապակցությամբ, որում մասնավորապես ասված է. ‘Դատապարտում եմ  ակումբի սեփականատերերի  և նրանց աջակիցների կողմից երևույթի անհարկի  քաղաքականացումը և հատկապես ՀՅԴ  անվան շահարկումը: Եթե ակումբի գործունեության մեջ շահագրգիռ անձինք փորձում են այդպիսի գործելակերպով ճանաչում  ձեռք բերել և իրենց վրա հրավիրել հանրության […]

Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Մոսկվա

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Մոսկվայում է գտնվում: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր` մայիսի 15-ին ՀՀ նախագահը Մոսկվա է մեկնել` մասնակցելու  Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակին եւ ՀԱՊԿ-ի ստեղծման 10-ամյակին: Սերժ Սարգսյանը կմասնակցի նաեւ ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի ոչ պաշտոնական նիստին: ՀԱՊԿ-ի նիստը կկայանա Կրեմլի Մեծ Կրեմլյան դահլիճում: Հոբելյանական նիստին […]

Գագիկ Բեգլարյանը` տրանսպորտի նախարա՞ր. այս շաբաթ կպարզվի

ՀՀԿ համամասնական ցուցակի 10-րդ հորիզոնականում գտնվող Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին, ըստ շրջանառվող տեղեկությունների, հնարավոր է առաջարկվի կապի եւ տրանսպորտի նախարարի պաշտոնը: Նախարարական այս պորտֆելը “Օրինաց երկիր” կուսակցությանն էր, բայց ԱԺ ընտրություններից հետո ՀՀԿ-ն այդ նախարարությունն իրեն է վերապահել: Henaran.am-ը փորձեց Գագիկ Բեգլարյանից ճշտել, արդյոք նրան առաջարկել են նախարարի պաշտոնը,  վերջինս խորհուրդ տվեց դիմել ՀՀԿ մամլո […]

Արծվիկ Մինասյանը հանդես կգա հայտարարությամբ

Արծվիկ Մինասյանն այսօր հանդես կգա հայտարարությամբ` ի պատասխան DIY ակումբի ներկայացուցիչների այն մեղադրանքին, թե վերոնշյալ ակումբի պայթեցումը հովանավորվել է Դաշնակցության, մասնավորապես ՀՅԴ պատգամավորներ Արծվիկ Մինասյանի եւ Հրայր Կարապետյանի կողմից: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Հիշեցնենք, որ  մայիսի 8-ին, առավոտյան ժամը 5:30-ի սահմաններում պայթեցրել են Փարպեցի 14/11 հասցեում գտնվող, Ծոմակ Օգանեզովային […]

ՕԵԿ-ում մանդատների “բազարները” շարունակվում են. հնաբնակները չեն զիջում

Թեեւ երեկ տարածվեց նորընտիր խորհրդարանում ՕԵԿ խմբակցության պատգամավորների անունները /Հեղինե Բիշարյան, Խաչիկ Հարությունյան, Մհեր Շահգելդյան, Իշխան Խաչատրյան, Սամվել Թադևոսյան, Կարեն Բոթոյան /, սակայն ՕԵԿ-ում մանդատների բաշխման շուրջ “բազարները” շարունակվում են: ՕԵԿ-ին մոտ կանգնած Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, մասնավորապես, քննարկվում է Խաչիկ Հարությունյանի եւ Իշխան Խաչատրյանի  ինքնաբացարկի եւ նրանց փոխարեն երիտասարդ ՕԵԿ-ականներին ԱԺ տանելու  հարցը: ՕԵԿ-ական հնաբնակները, սակայն, մեր ունեցած […]

ԱԺ պատվիրակությունը կմասնակցի Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի նիստին

ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը մայիսի 15-18-ը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին, ինչպես նաեւ ՄԽՎ Խորհրդի, երեք մշտական հանձնաժողովների նիստերին: Հայկական պատվիրակությունը գլխավորում է ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը, կազմում են պատգամավորներ Արտակ Դավթյանը եւ Հրայր Կարապետյանը: ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը կմասնակցի նաեւ ՀԱՊԿ ԽՎ-ի Խորհրդի եւ լիագումար նիստերին, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական ընկերակցության Միջխորհրդարանական […]

Կառավարող կոալիցիայի հաղթանակը կազդի Հայաստանի քաղաքական կայունության վրա. Moody’s

Հայաստանի խորհրդարանական ընտրություններում կառավարող կոալիցիայի հաղթանակը դրական նշանակություն ուներ, քանի որ “այն կապահովի քաղաքական կայունության որոշակի աստիճան եւ քաղաքականության անընդհատություն”: Այդ մասին “Bloomberg”-ի փոխանցմամբ, ասվում է “Moody’s Investors Service” վերլուծաբանների շաբաթական զեկույցում: Զեկույցում նաեւ ասվում է. “Հայկական նոր կառավարության համար կարեւոր մարտահրավերներ են երկրաբանական տեսանկյունից Լեռնային Ղարաբաղը, որի հարցով Հայաստանը եւ Ադրբեջանը հակամարտության մեջ են, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի