15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հմայակը ‘քցե՞լ’ է, թե՞ ‘քցվել’ /վիդեո/

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հմայակ Հովհաննիսյանը հայտարարել է, թե ‘’մեր քաղաքական իրականությունը հայտնի է որպես քցոցի”:  Նա հիշել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը. “Ով չի քցում, նրան են քցում, ուրեմն քցիր, որ չքցվես”: Լրագրողները Հմայակ Հովհաննիսյանից հետաքրքրվել են, թե ԲՀԿ համամասնական ցուցակի անցողիկ հորիզոնականում ընդգրկվելուց, այնուհետ ինքնաբացարկ ներկայացնելուց հետո կարելի՞ է եզրակացնել, որ Հմայակ Հովհաննիսյանին “քցել”  […]

ԼՂ հակամարտության լուծման հարցում չարժե հույս դնել օտարերկրյա գործընկերների վրա. Ֆիլիպ Լեֆոր

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջընթացը կախված է հակամարտող կողմերի քաջությունից եւ վճռականությունից: Այդ մասին այսօր` հունիսի 1-ին,  հայտարարեց Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամային հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը` Երեւանի Պետհամալսարանի Եվրոպական հետազոտությունների կենտրոնում` պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը: Լեֆորը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության առկայությունը մեծապես խանգարում է տարածաշրջանի զարգացմանը` միաժամանակ ընդգծելով, որ անլուծելի հակամարտություններ չեն […]

Համաշխարհային եւ ավանդական կրոնների առաջնորդների համաժողով կայացավ Աստանայում

Մայիսի 30-31-ը Ղազախստանի հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի նախաձեռնությամբ Աստանայում գումարվեց համաշխարհային եւ ավանդական կրոնների առաջնորդների Դ համաժողովը` “Խաղաղությունն ու համերաշխությունը` որպես մարդկության ընտրություն” խորագրով: Համաժողովի ընթացքում քննարկվեցին “Կրոնական առաջնորդների դերը կայուն զարգացման գործում”, “Կրոնը եւ կինը. հոգեւոր արժեքները եւ ժամանակակից մարտահրավերները”, “Կրոնը եւ երիտասարդությունը” եւ այլ թեմաներ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ համաժողովին […]

Կոշտ սցենարի դեպքում կառաջադրվի Քոչարյանը. 3 սցենար Հմայակ Հովհաննիսյանից

Իշխող ուժին չհաջողվեց իրագործել իր նպատակը` անել այնպես, որ խորհրդարանական ընտրություններով կանխորոշվեն նախագահական ընտրությունները եւ բացառվեն անակնկալները: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը : Նրա խոսքով,  կոալիցիոն ձևաչափը ենթարկվեց ապահարզանի և ստեղծվեց անորոշ իրավիճակ: Առաջիկա ամիսների հիմնական ինտրիգը, Հմայակ Հովհաննիսյանի համոզմամբ,  շարունակելու են մնալ հետեւյալ հարցերը` ԲՀԿ-ն առաջադրելու է […]

Ադրբեջանցիների արձակած կրակոցից վիրավորվել է Տավուշի բնակիչ

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Ադրբեջանցիների արձակած կրակոցից հունիսի 1-ին, ժամը 8.15-ին, Բերդի հոսպիտալից ոստիկանության Տավուշի բաժին հաղորդում է ստացվել, որ աջ ազդրի միջանցիկ հրազենային վիրավորումով իրենց մոտ է տեղափոխվել Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 1960 թ. ծնված Վ. Մելքումյանը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Մելքումյանը նշված վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 7.00-ի սահմաններում, […]

Հունիսի 3-ին` աջակցենք կարիքավոր երեխաներին /վիդեո/

Արդեն հինգ տարի է, ինչ Հայ Օգնության Ֆոնդի “Երեխաների աջակցության կենտրոն”-ում Բելլա Քոչարյանի պատվավոր նախագահությամբ հիմանդրվել է “Բարեկամների խորհուրդ”-ը: Այն սատարում է ՀՕՖ-ում ապրող լքված, անօթեւան, խնամքից զրկված, բռնությունների ենթարկված, աղքատ, մուրացիկ ու թափառաշրջիկ, վարքային խնդիրներ ունեցող, ծնողների կողմից մերժված եւ տարաբնույթ այլ խնդիրներ ունեցող երեխաներին: Եվ ամեն տարի երեխաների պաշտպանության միջազգային օրը   խորհուրդը բարեգործական […]

Ոստիկանության գնդապետին ձերբակալել են կաշառք ստանալու պահին

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնից տեղեկացնում են, որ ս.թ.  հունիսի 1-ին  ՀՀ ԱԱԾ մարմինների  կողմից իրականացված  օպերատիվ-հետախուզական  միջոցառումների  արդյունքում կաշառք  ստանալու պահին  ձերբակալվել է ՀՀ Ոստիկանության  ճանապարհային  ոստիկանության ծառայության  Երևանի  հաշվառման-քննական բաժնի  պետի տեղակալ, ոստիկանության  գնդապետ Արսեն Կյուրեղյանը: Վերջինս` առանց  համապատասխան քննություններին մասնակցելու, վարորդական  իրավունքի վկայական  հատկացնելու դիմաց օրենքով  սահմանված  վճարումներից բացի, քաղաքացուց պահանջել եւ ստացել […]

Քլինթոնի այցը խոսում է մեր տարածաշրջանի մտահոգիչ վիճակի մասին. Կիրո Մանոյան

“ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի այցը մեր տարածաշրջան շատ կարեւոր է, քանի որ խոսում է մեր տարածաշրջանի մտահոգիչ իրավիճակի մասին”: Այս կարծիքը հայտնեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Մանոյանի  խոսքով` մեզ համար կարեւոր են հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, հատկապես երբ խոսքը հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան խնդրի մասին է: Ավելին, նա կարծում է, […]

“Տաշիրը”-ը` Տերյանին նվիրված

“Տաշիր” բարեգորածական հիմնադրամի հոգաբարձունների խորհրդի համանախագահներ Սամվել եւ Կարեն Կարապետյանների նախաձեռնությամբ շուտով լույս կտեսնի Վահան Տերյանի Հատընտիրը: Այն կտպագրվի 1000 օրինակով: Նշենք, որ Կարապետյան եղբայրները  մի շարք նման ձեռնարկներ ունեն, եւ ծրագիրը շարունակվելու է:

Դիպուկահարները հայկական սահմանի վրա. “The Independent”

Բրիտանական “The Independent”-ը հրապարակել է դոկտոր Ադրիեն Փոնթի նամակը, որը նա վերնագրել է “Դիպուկահարները հայկական սահմանի վրա”: Նամակում մասնավորապես ասվում է. “Եվրատեսիլի հետ կապված հիստերիաների ֆոնի վրա մենք չպետք է մոռանանք Ադրբեջանի ագրեսիվ վերաբերմունքը իր հարեւան Հայաստանի նկատմամբ: Նախորդ շաբաթ` իմ հայ գործընկերների հետ գիտական համագործակցությանը մասնակցելիս ես եղա Հայաստանի հյուսիսում, ինչպես նաեւ Ադրբեջանի հետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի