09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

23 -ամյա երիտասարդը վթարի արդյունքում տեղում մահացել է

Երեկ, հոկտեմբերի 1-ին` ժամը 23-ի սահմաններում վթար է  տեղի ունեցել Սյունիքում:

“Միցուբիշի պաջերո” մակնիշի 98 ԼՕ 999 պետհամարանիշով ավտոմեքենան, դեռեւս անհայտ պատճառներով, գլորվել է ձորը: Վթարի հետեւանքով մեքենայի վարորդ, Քաջարան քաղաքի բնակիչ 23 -ամյա. ծնված Գ.Հարությունյանը տեղում մահացել է, իսկ ուղեւոր 22-ամյա ծնված Ն.Խաչատրյանը տեղափոխվել է Մեղրիի բժշկական կենտրոն: Նա եւս Քաջարանի բնակիչ է:

Մեղրիի բժշկական կենտրոնի տնօրեն Ծաղիկ Վարդանյանի տեղեկատվությամբ,  տուժողի վիճակը բավարար է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Բժշկի խոսքով, տուժածը ջարդվածքներ չունի, վթարի արդյունքում ստացել է փափուկ հյուսվածքների թեթեւ սալջարդ:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ