23 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ոչ միայն Վարդան Օսկանյանի դեմ

“Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը ՀՀ գլխավոր դատախազի կողմից  Ազգային ժողով ներկայացված միջնորդագիրը՝ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին, համարում է քաղաքական հետապնդում, որն ուղղված է ոչ միայն Վարդան Օսկանյանի, այլև “Բարգավաճ Հայաստան” կուսակցության դեմ: Միջնորդագրում ներկայացված մեղադրանքները անհիմն են և զուրկ որևէ իրավական հիմնավորումից: Երկուշաբթի, այս հարցի քննարկման ընթացքում, “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը […]

“Համ ԲՀԿ-ից, համ ՀՀԿ-ից”

Այն, ինչ կատարվում է մեր ներքաղաքական դաշտում, ըստ ՌԱՀՀԿ տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանի, շատ պարզ  քաղաքական պրոցես է: ‘Հայաստանում ի՞նչ է նշանակում նախագահական ընտրություններ, բոլորս հասկանում ենք, որ ընտրություններ չկան, ընդամենը հերթական անգամ գործող ռեժիմը կուրս է տանում, որ վերահաստատվի: Այն, ինչ որ կատարվում է, քաղաքական պրոցես է, որտեղ լուծվում են այդ հարցերը’,-Henaran.am-ի հետ զրույցում […]

Թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ-ն անակնկալ կմատոււցի

Henaran.am-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր ԿԸՀ-ը ստացել է ՀՀԿ-ական արդեն նախկին պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ստորագրած արձանագրությունը, ինչը նշանակում է, որ Երեւանի թիվ մեկ ընտրատարածքում 80-օրյա ժամկետում մեծամասնական ընտրակարգով նոր ընտրություններ կանցկացվեն: Henaran.am-ի ունեցած տեղեկություններով, թիվ մեկ ընտրատարածքի` թափուր մնացած մանդատի համար “Հանրապետականը” առաջադրելու […]

“Դորիանսի” Գոռն ու ‘Անուրջների’ Մառան

‘Դորիանս’ խմբի վոկալիստ Գոռ Սուջյանին և ‘Անուրջներ’ հեռուստասերիալի դերասանուհիներից Մարիամ Շահինյանին վերջերս հաճախ կարելի է տեսնել միասին: Միասին ամենուր երևալը կասկածների տեղիք է տվել երգչի ու դերասանուհու հնարավոր ընկերության մասին: Սակայն ‘ Yes’ ամսագրի հետ զրույցում և Գոռը, և Մարիամը հերքել են այս լուրերը: ’15-16 տարեկանում զգացմունքներ եղել են, բայց այժմ շատ լավ ընկերներ ենք: […]

Այնպես չէ, որ Խաչիկյանն է գլխավոր ինդիկատորը

Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի ձերբակալումը մեծ արձագանք է առաջացրել սոցիալական ցանցերում: Ոմանք ուղղակի ուրախ են, որ արդարությունն ի վերջո հաղթում է և նրանք, ովքեր հանցանքներ են գործում, ի վերջո պատժվում են: Սակայն որոշ օգտատերեր էլ զարմանքով գրում են, թե ինչու Վազգեն Խաչիկյանին չձերբակալեցին ավելի վաղ, […]

Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը կտեղափոխվի եկող շաբաթ

Անվանի երգչուհի  Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը եկող շաբաթ կբերեն Հայաստան: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց երգչուհու մամուլի հարցերով պատասխանատու Մարիա Ղուկասյանը: Վերջինս չի կարող դեռ կոնկրետ օր նշել, դա կախված է Լոս Անջելեսում կազմակերպվելիք հոգեհանգստյան արարողության հետ: “Գործող կարգի համաձայն, արդեն եկող շաբաթ լրանում է ժամկետները, եւ պետք է տիկին Ֆլորայի աճյունը հանձնվի հարազատներին: Դրանից […]

Խորհրդակցություն Ազգային ժողովում

Սեպտեմբերի 28-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 1-4-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի  մասին որոշումների նախագծերը: ԱԺ երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 19 հարց: ԱԺ առաջիկա  չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում […]

Դումանյանն ասաց ստվերի տեղը

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ոլորտի խնդիրներն արմատից է ուզում լուծել: “Այս խնդիրները պետք է վերլուծենք եւ այս ամենը արմատից խորքային լուծենք”,-այսօր խորհրդարանում լրագրողներին ասել է նա: “Ես ուզում եմ արմատից լուծել, որ համակարգում ստվեր չլինի, որ բոլոր սոցիալական խմբերը կարողանան պետության տրամադրած միջոցների հաշվին ամբողջությամբ բուժում ստանալ, որ մեր հասարակությունը իմանա, որ պետությունը շատ […]

Մխիթարյանն ապացուցում է, որ Լուչեսկուի “Շախտյորի” աստղն է

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սեպտեմբերի 8-ին ՀՖՖ-ի և ՈՒԵՖԱ-ի համագործակցության արդյունքում  Մալթայում իրականացվել էր Հայաստանի ազգային հավաքականի, Հայաստանի ազգային հավաքականի  ֆուտբոլիստների տեսա եւ  լուսանկարահանումը  UEFA Media Day ծրագրի շրջանակներում: ՈՒԵՖԱ-ի Մեդիա խումբը նկարահանել էր Հայաստանի ազգային հավաքականի մարզումը, ինչպես նաեւ հարցազրույցների շարք Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Ռոման Բերեզովսկու, Սարգիս Հովսեփյանի եւ Հենրիխ Մխիթարյանի հետ: Այսօր ՈՒԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում տեղադրել է եւ […]

ՀՀ Գլխավոր դատախազությունը` Խաչիկյանի ձերբակալման մասին

Կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով 28.09.2012թ. ձերբակալվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը: Նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, 178-րդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի