22 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վարչապետի աթոռի համար գրոհը ԲՀԿ-ի միակ տարբերակն է

“Բարգավաճ Հայաստան” կուսակցության մարտավարությունը խորհրդարանական ընտրություններից առաջ եւ հիմա չի փոխվել: Կառավարության փոփոխությունը եւ վարչապետի պաշտոնն ստանձնելը շարունակում է մնալ ԲՀԿ-ի նպատակը: Այսօր Henaran.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը` վերլուծելով վարչապետի վերաբերյալ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանի այսօրվա հայտարարության քաղաքական ենթատեքստը: Ստյոպա Սաֆարյանի խոսքով, եթե անգամ  զերծ մնանք վերլուծություններից եւ հիշենք այն […]

Կտրել է երակները

Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցից ԼՂՀ ոստիկանության քաղվարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց մոտ է տեղափոխվել Ստեփանակերտ քաղաքի  Ազատամարտիկների փողոցի թիվ 23 շենքի N բնակարանի բնակիչ, 1964թ. ծնված Կ. Ղ-ն: Պարզվել է, որ Կ. Ղ- ինքնասպանություն գործելու նպատակով, տանը ածելիով կտրել է ձախ նախաբազկի արյունատար անոթները:

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ԼՂՀ նախագահի երդմնակալությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում ներկա է գտնվել ԼՂՀ Ազգային ժողովի հատուկ նիստին՝ նվիրված ԼՂՀ նորընտիր նախագահ Բակո Սահակյանի պաշտոնի ստանձնման արարողությանը: Արարողությունից հետո Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը՝ իր գլխավորած ՀՀ կառավարական պատվիրակության, ԼՂՀ իշխանությունների և ժողովրդի, Սփյուռքից և արտերկրից ժամանած հյուրերի հետ միասին ներկա է գտնվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում […]

Նամակ Ալիեւին` հոգեբուժարանից

Ադրբեջանում մարդասպան Ռամիլ Սաֆարովին փառաբանելու փորձերն արդեն աբսուրդի են հասնում: Բաքվի համար 1 հոգեբուժարանի ղեկավարությունը եւ աշխատակիցները նամակ են հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, որում իրենց ուրախությունն ու գոհունակությունն են հայտնում վերջինիս հանցագործ Սաֆարովին ներում շնորհելու համար: Նրանք նշում են, որ Ալիեւի որոշման մասին լուրն ընդունել են “երջանկության արցունքներով”  եւ որ աջակցում են Ալիեւի վարած […]

ԱԺ նախագահն ընդունեց ԵԱՀԿ դեսպաններին

Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպանների պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Ողջունելով դեսպանների այցը Հայաստան` ՀՀ ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ այն լավ հնարավորություն է Հայաստանին առնչվող հարցերին տեղում ծանոթանալու, ինչպես նաեւ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերը քննարկելու համար: Հովիկ Աբրահամյանի խոսքով` Հայաստանը կարեւորում է ԵԱՀԿ դերը […]

Ողջ միջազգային հանրությունը խորապես մտահոգված է Ադրբեջանի գործողություններով. Չեխիայի ԱԳ նախարար

Սեպտեմբերի 6-ին Չեխիայի Պառլամենտի ներկայացուցիչների պալատի 45-րդ նիստում Սաֆարով Չեխիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Ռոբերտ Բոհնիշը հարց է ուղել Չեխիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգին, որում անդրադարձել է Ռամիլ Սաֆարովի փոխանցման և ներման դեպքին և նշել, որ “Հունգարիայի աննախադեպ խայտառակ որոշմամբ և հատկապես` ադրբեջանական կողմի անբարիշտ գործողությունների արդյունքում” կասկածի տակ է դրվել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, եւ այս կապակցությամբ […]

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Լատվիայի դեսպանին

Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Գինտս Ապալսին: Դեսպանը ԱԺ նախագահին փոխանցեց Լատվիայի խորհրդարանի նախագահի պաշտոնական նամակը, որում նա շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահ վերընտրվելու կապակցությամբ եւ վերահաստատել իր հրավերը պաշտոնական այցով այցելելու Լատվիա: Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարեւորեցին տարբեր ոլորտներում հայ-լատվիական հարաբերությյունների հետագա զարգացումը, միջխորհրդարանական կապերի […]

Բռնաբարված եւ մոռացված …

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում  սեպտեմբերի 11-ին դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ կշարունակվի Հարթաշենի գյուղապետ Ազատ Ղուկասյանի դռնփակ դատավարությունը: Հիշեցնենք, որ  50-ամյա գյուղապետը մեղադրվում է 14-ամյա Ա. Պ.-ին բռնաբարելու մեջ: Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (բռնաբարություն անչափահասի նկատմամբ), որը նախատեսում է ազատազրկում 4-ից 10 տարի […]

Շնորհակալական նամակներ մարդասպանի՞ն

  Ադրբեջանական  բթամտությունը  սահմաններ  չի  ճանաչում…Մարդասպանին  մեծարելու  հերթական  ադրբեջանական  փորձն  այս  անգամ  գրանցվել  է  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական կայքում , որտեղ  արնախումների  մի  մեծ  խումբ  շնորհակալական  նամակներ  է հղել  հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու կապակցությամբ: Այս  նամակների  բովանդակությունը  հերթական  անգամ  փաստում  է, որ  ադրբեջանցիները  հեռու  են  մարդ  կոչվելու  […]

Սաֆարովի գտնվելու վայրն անհայտ է

Ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը, ում օգոստոսի 31-ին հունգարական իշխանությունները հանձնեցին Ադրբեջանին, անհետացել է: Ինչպես տեղեկացնում է “1 news.az”-ը, Սաֆարովի հայրը` Սահիբ Սաֆարովը հայտնել է, որ որդուն  տեսել է միայն Ադրբեջան վերադառնալու օրը, իսկ հիմա չգիտի` որտեղ է նա բնակվում: “Ես չգիտեմ` որտեղ է նա ապրում: Նա Ազգային բանակի սպա է եւ գտնվում է Պաշտպանության նախարարության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի