09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Հոկտեմբերի 1-ը Երաժշտության միջազգային օրն է /վիդեո/

1975-ին ՅՈՒՆԵՍԿՈ-ի որոշման համաձայն հոկտեմբերի 1-ը նշվում է որպես Երաժշտության միջազգային օր:

Այս տոնի նախաձեռնողներից մեկը ռուս մոծ կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչն է եղել: Տոնը նշվում է ողջ աշխարհում մեծ համերգային ծրագրերով` լավագույն արտիստների մասնակցությամբ: Այս օրը հնչում են համաշխարհային մշակույթի գանձարանի մեջ մտնող երաժշտական ստեղծագործություններ:

Երաժշտության հետ մարդը ծանոթ է շատ հին ժամանակներից: Աֆրիկայի քարանձավերում պահպանվել են անհետացած ցեղերի ժայռանկարներ, որոնց վրա մարդիկ պատկերված են երաժշտական գործիքներով: Իսկ 2000-ին չինացի հնէաբանները երաժշտական գործիքների թանգարան են հայտնաբերել, որը կառուցվել է 2 հազար տարի առաջ` Հան դինաստիայի դարաշրջանում:

Երաժշտությունը մեծ ուժ ունի: Աշխարհում շատ քիչ մարդիկ կգտնվեն, որոնք անտարբեր են երաժշտության հանդեպ: Շատ կոմպոզիտորներ, ում անունները երախտագիտությամբ են հիշում սերունդները,  փորձել են երաժշտության միջոցով ներկայացնել իրենց հոգեվիճակը: Երաժշտությունը չի ծերանում, այն կգոյատեւի այնքան, որքան գոյություն ունի մարդը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ