Կալանքի կամ ձերբակալության հարց չի քննարկվում. Աղվան Հովսեփյան
Վարդան Օսկանյանի կարգավիճակի փոփոխությունը նախաքննական մարմնին հնարավորություն է տալու իրականացնել բազմակողմանի եւ ամբողջական նախաքննություն:
Քիչ առաջ խորհրդարանում այս մասին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը` պատասխանելով ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանի այն հարցին, թե արդյոք Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու ԱԺ համաձայնությանը կարող է հաջորդել նրա ձերբակալության հարց:
“Եթե դուք տալիս եք համաձայնությոՒն Օսկանյանի կարգավիճակը փոխելու, նախաքննական մարմինը բազմակողմանի քննություն իրականացնելու հնարավորություն է ստանում, բացի այդ, Վարդան Օսկանյանը հնարավորություն կունենա գործում ներգրավել դատապաշտպանների, որոնք կիրականացնեն նրա շահերի պաշտպանությունը, ծանոթանալու ձեռք բերված որոշ փաստաթղթերին, որոնց իրավունքը այս կարգավիճակով չունի: Միջնորդությունը արված է միայն եւ միայն որպես մեղադրյալ ներգրավելու եւ որեւէ կալանքի կամ ձերբակալության հարց չի քննարկվում”,-նշեց Աղվան Հովսեփյանը:
ՀՀ գլխավոր դատախազը հավելեց.”Նախաքննական մարմինը չի զրկում պատգամավոր Օսկանյանին` զբաղվելու իր պատգամավորական գործունեությամբ, օգտագործելու այս քաղաքական ամբիոնը , ազատ տեղաշարժվելու: Ես նորից եմ կրկնում, նրա նկատմամբ խափանման միջոց չի կիրառվելու: Ես գիտեմ նախաքննական մարմնի դդիրքորոշումը,խոսքը վերաբերվում է միայն իրավական ասպետկին: