21 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

“Եթե Վարդան Օսկանյան անունը փոխարինենք Աղվան Հովսեփյան անունով”

“Եթե Վարոդան Օսկանյան անունը փոխարինենք Աղվան Հովսեփյան անունով, մեկ միլիոն չգիտեմ քանիսը փոխանցենք Ֆոլցվագեն մակնիշի մեքենայով, նույն հիմքով Ձեր դեմ կարելի է գործ հարուցել: Ապացուցված է, որ ուրիշի մեքենայի վրա դուք փակցրել եք գլխավոր դատախազության պետհամարանիշ եւ կատարել եք գործողություններ, որոնք չի բացառվում , որ կարող են համապատասխան հոդվածով որակվել”,-այսօր խորհրդարանում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այս հարցն ուղղեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:

“Ես ակնկալում եմ, որ պատգամավորը այնքան բարեխիղճ կգտնվի, որ հարցադրումը կփոխարինի հայտարարությամբ, քանի որ տեւական ժամանակահատվածում լրատվամիջոցներով հարցը բարձրացվել է իմ կողմից օգտագործվող ավտոմեքենայի հետ կապված եւ կարծում եմ, որ ոչ թե հարցադրում կլինի Ձեր կողմից, այլ Դուք կկատարեք Ձեր քաղաքացիական պարտքը, կդիմեք դատաքննչական մարմիններին, որ հարցը քննության առարկա դարձնեն, եւ ես ցուցմունք կտամ համապատասխան մարմիններին”,-ի պատասխան հայտարարեց Աղվան Հովսեփյանը:

Արձագանքելով գլխավոր դատախազի առաջարկին, Նիկոլ Փաշինյանն ասաց.”Ես իմ քաղաքացիական պարտքը կատարելու շրջանակներում ամեն ինչ կանեմ, որ Դուք պաշտոնոնանկ արվեք, որպեսզի  նախաքննությանը չխոչընդոտեք այդ գործում”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ