09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ծեծված բժշկին արտասահման չեն տեղափոխի. Առավոտ

“Հարսնաքարում” ծեծի ենթարկված մայոր բժշկի կյանքը փրկելու համար առողջապահության նախարարությունում կոնսուլիում են հրավիրել ու քննարկել արտերկրից բժիշկ հրավիրելու, կամ կյանքի համար այս պահին կռիվ տվող մայոր բժշկին արտերկիր տեղափոխելու հարցը: Այս մասին գրում է “Առավոտ”-ն ու նշում, որ թերթի թղթակիցը տեղեկությունը ճշտել է առողջապահության նորանշանակ նախարար Դերենիկ Դումանյանից: “Նա ասաց, որ երեկ ինքը այդ խնդիրն […]

Պետպատվերով բուժվող հիվանդը փախել է. Հայկական ժամանակ

62-ամյա Ալիսա Դավթյանը երկու օր Երեւանի թիվ 1 հիվանդանոցային համալիրում է անցկացրել եւ ուղղակի ապշած է այնտեղ ստացած վերաբերմունքից: “Հայկական ժամանակ”-ի թղթակցի հետ զրույցում երկրորդ խմբի ցմահ հաշմանդամ այս կինը պատմել է, որ տեսնելով` բժշկական հաստատությունում իրենով զբաղվող բժիշկ չի գտնվում, երկու օր անց թողել հեռացել է: Նա մեկ այլ բաժանմունքից տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք: […]

Քարամյանը նեղացած է նախագահից. Չորրորդ ինքնիշխանություն

“Չորրոդ ինքնիշխանություն” թերթի տեղեկությունների համաձայն`սպորտի եւ երիտասարդության հարցերի ՀՀԿ-ական փոխնախարար Արսեն Քարամյանը նեղացել է հարազատ կուսակցությունից` պաշտոնի առաջխաղացում չունենալու համար: Եվ դա է հիմնական պատճառը, որ վերջին ժամանակներս Քարամյանը կուսակցության հավաքներին ու միջոցառումներին աշխատում է քիչ երեւալ: Բացի դրանից, ՀՀԿ-ական Արսեն Քարամյանը, ըստ պտտվող լուրերի, ետ է գցում կուսակցության ներքին էշելոնում հերթագրվածների գործերը, որոնք Քարամյանի […]

Որոշվեց Վայոց ձորի մարզպետի հարցը/վիդեո/

Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը ընդամենը 15 րոպե է տեւել: Կադրային հարցերից քննարկվել է միայն  Վայոց Ձորի մարզպետի հարցը: Այդ  պաշտոնում կնշանակվի  Ջերմուկի տարածքային կառույցի ղեկավար Էդգար Ղազարյանը: Լրագրողներին այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` ավելացնելով, որ Գեղարքունիքի մարզպետի հարցը չեն քննարկել: Գործադիր մարմնի նիստում անդրադարձել են նաեւ Կառավարության ծրագրին, որն […]

ՀՀԿ ԳՄ նիստը մեկնարկեց

Քիչ առաջ սկսվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը:  Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը,  նիստում  քննարկվելու է Գեղարքունիքի եւ Վայոց ձորի մարզպետների նշանակման հարցը: Հիշեցնենք, որ այս մարզերը ղեկավարում էին ԲՀԿ-ականներ Նվեր Պողոսյանն եւ Սերգեյ Բագրատյանը, որոնք հրաժարականի դիմում էին ներկայացրել: Գործադիր մարմնի նիստի անդամները սովորության համաձայն իրենց ծառայողական ավտոմեքենաներով էին ժամանում: Բացառություն էր միայն վարչապետ […]

Սերժ Սարգսյանի տեսադաշտում

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հունիսի 21-ին, հրավիրել է խորհրդակցություն դատաիրավական համակարգի խնդիրների եւ բարեփոխումների վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ […]

Բրիտանական ֆիրման զոմբիների թափուր աշխատատեղեր է հայտարարել

Բրիտանական մի ֆիրմա, որը մասնագիտացած է զոմբիների երկրպագուների համար զվարճանքներ կազմակերպելով, թափուր տեղեր է հայտարարել կենդանի դիակների “պաշտոնի” համար: Թեկնածուները, ովքեր կանցնեն հարցազրուցը, զոմբիների դեր կկատարեն միջոցառումներին, որի ընթացքում նրանցից փորձելու են փրկվել նման զվարճանքների  համար գրանցված մարդիկ: Կազմակերպության ներկայացուցիչը հայտնել է, որ զոմբիի “պաշտոնի” համար դիմող թեկնածուները պետք է հարցազրույցին ներկայանան կենդանի դիակների նման […]

Բեյոնսեն ամուսնուն 50 մլն դոլար արժողությամբ նվեր է մատուցել /ֆոտո/

Հայտնի երգչուհի Բեյոնսեն կրկին զարմացրել է ոչ միայն երկրպագուներին, այլ նաեւ սեփական ամուսնուն` ռեփեր Ջեյ Զիին: Նախկինում Բեյոնսեն սիրելիին երջանկացնում էր ավտոմեքենաներով, սակայն այս անգամ երգչուհին գերազանցել է սիրելիի սպասելիքները` նվիրելով նրան 50 մլն դոլար արժողությամբ շքեղ ինքնաթիռ: Նվերը Բեյոնսեն պատրաստել է հատուկ Հայրերի օրվա առթիվ` այդ կերպ ցույց տալով Ջեյ Զիին, թե որքան հրաշալի […]

Զինդատախազը դատապարտում է բռնությունը

Ոչ միայն սպայի նկատմամբ, այլեւ ցանկացած անձի եւ քաղաքացու նկատմամբ բռնությունը եւ նմանատիպ վերաբերմունքն անընդունելի է, այսօր նախագահ Սերժ Սարգսյանի մոտ անցկացված դատաիրավական հարցերով խորհրդակցությունից հետո հայտարարել  է զինդատախազ Գեւորգ Կոստանյանը: Զինդատախազը  Հայոց բանակի սպայի նկատմամբ հարգանքի դրսեւորման եւ արժանապատիվ վերաբերմունքի փոխարեն բռնություն կիրառելը սկզբունքորեն անընդունելի է եւ դատապարտելի է համարում՝ անկախ նրանից, թե ո՞վ […]

ԱԺ- ում վարչապետի եզրափակիչ խոսքը

Վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի Ազգային Ժողովում կառավարության ծրագրի քննարկումների ավարտից հետո հանդես է եկել եզրափակիչ ելույթով: ՛՛Ազգային Ժողովի հարգելի նախագահ, հարգելի գործընկերներ: Մեր քաղաքական թիմն էապես հեշտացրեց իմ ելույթը, քանի որ իմ գործընկերներն անդրադարձան այն բոլոր հարցերին, որոնք բարձրացվում էին դահլիճում ընդդիմադիր կուսակցությունների կողմից: Կարծում եմ, որ իմ գործընկերները շատ հարցերի սպառիչ և հիմնավոր պատասխաններ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

Ամենաընթերցված