ՏԻՄ ընտրություններ Հայաստանում. իրար դեմ բարեկամներ են
Այսօր սեպտեմբերի 30-ին Արագածոտնի մարզի Արագածոտն, Արեւուտ, Գառնահովիտ, Գեղարոտ, Եղնիկ, Ծաղկասար, Ծիլքար, Շամիրամ, Ոսկեթաս, Ուշի, Չքնաղ, Ցամաքասար, Քուչակ համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են:
Արեւուտում եւ Ցամաքասարում կկայանան համայնքի ղեկավարի, իսկ մյուս համայնքներում` ավագանու անդամի ընտրություն:
Հիշեցնենք, որ այդ համայնքներում ընտրությունները չեն կայացել, քանի որ գրանցված թեկնածուների թիվը պակաս է եղել երկուսից, իսկ Ընտրական օրենսգրքով մեկ թեկնածու լինելու դեպքում ընտրությունը համարվում է չկայացած:
Արեւուտում կա միայն մեկ թեկնածու, գործող գյուղապետ ՀՀԿ-ական Ֆայզո Ամոյանը, իսկ մյուս թեկնածուն անկուսակցական Ռոստամ Ալոյանը ինքնաբացարկ է հայտնել: Ցամաքասարի երեք թեկնախուներից անկուսակցական Էմիլ Գրիգորյանը հրաժարվել է ընտրապայքարից: Քվեարկվում է երկու թեկնածու. Գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Գոռ Գրիգորյանը եւ անկուսակցական Գառնիկ Գրիգորյանը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը Գառնիկ Գրիգորյանը Գոռ Գրիգորյանի հորեղբայրն է, եւ պայքարը ծավալվելու է բարեկամների միջեւ: