27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Al Jazeera -ն անդրադարձել է Օսկանյանի գործին /վիդեո/

“Պահանջում ենք դադարեցնել Վարդան Օսկանյանի քաղաքական հետապնդումը” քաղաքացիական նախաձեռնությունը տեղեկացնում է, որ Քատարի հայտնի Al Jazeera հեռուստաընկերությունն անդրադարձել է Վարդան Օսկանյանի դեմ սկսված գործին:

Հեռուստաընկերությունը, մասնավորապես, հայտնել է, որ փողերի լվացման մեջ է մեղադրվում Հայաստանում նախագահական ընտրություններին առաջադրվելու ամենահավանական թեկնածուներից մեկը:

“Նախկին արտգործնախարարը ամերիկացի բարեգործից ստացած 2 մլն դոլարով անկախ ինտերնետային լրատվամիջոց է հիմնադրել: Օսկանյանի համակիրները վստահ են, որ մեղադրանքը քաղաքական հետապնդման դրսեւորում է` կանխելու նրա առաջադրումը գալիք նախագահական ընտրություններին”,- հայտնել է արաբական աշխարհում մեծ հեղինակություն վայելող այս լրատվամիջոցը:

Տեսագրություն՝ http://www.youtube.com/watch?v=Sxq1ok0YNJ8&feature=youtu.be

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ