27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

26-ամյա զինվորականը մահացել է իր նշանդրեքի ժամանակ

Սեպտեմբերի 29-ին Լիճք գյուղում նշանդրեքի արարողության ժամանակ մահացել է փեսացուն:  Մահացողը 26-ամյա Վոլոդյա Ռուբիկի Առաքելյանն է: Ինչպես Henaran.am-ի հետ զրույցում նշեց Մեղրիի բժշկական կենտրոնի տնօրեն Ծաղիկ Վարդանյանը, դատական բժիկը դեռ չի տվել վերջնական ախտորոշումը, սակայն ամենայն հավանականությամբ ինֆարկտ էր:

“Բժշկական քարտում ոչ մի տեղեկություն չկար նրա մոտ գրանցված հիվանդությունների մասին: Ավելին ասեմ, հիվանդանոցի վիրահատարանի բուժքույրը այդ նույն նշանդրեքում էր: Պարելուց երիտասարդը միանգամից  ընկավ: Մինչեւ առաջին օգնություն բուժքույրը ցուցաբերեր, արդեն մահացել էր տեղում”,-ասաց գլխավոր բժիշկը: Արարողության մասնակիցները նշել են, որ երիտասարդը ընդամենը երկու բաժակ օղի էր խմել: Պարելուց նա ասաց, որ վատ է զգում եւ ընկավ գետնին:

Վոլոդյա Առաքելյանը ծառայում էր Մեղրիում տեղակայված ռուսական սահմանապահ զորքերում: Մեր աղբյուրների փոխանցմամբ, հայրը հաշմանդամ է, ընտանիքը սոցիալապես անապահով վիճակում է: Զորամասում աշխատանքի անցնելուց հետո մի փոքր բարելավվել էր նրանց ապրուստը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ