17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ակցիա ի պաշտպանություն Վարդան Օսկանյանի

“Պահանջում ենք դադարեցնել Վարդան Օսկանյանի քաղաքական հետապնդումը” քաղաքացիական նախաձեռնությունը երկուշաբթի՝ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 11:00-ին, հրավիրում է բոլորին Ազգային ժողովի մոտ (Դեմիրճյան փողոցի կողմից)՝ մասնակցելու ակցիայի՝  ի պաշտպանություն Վարդան Օսկանյանի: Քաղաքացիական նախաձեռնությունը հիշեցնում է, որ Ժամը 12-ին Ազգային ժողովը պետք է քննարկի Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը, որը հետեւանք է “փողերի լվացման” հատկանիշներով քաղաքական դրդապատճառներով հարուցված քրեական գործի:

Ի դեպ, “Ֆեյսբուքի” իր էջում Վարդան Օսկանյանն եւս անդրադարձել է բողոքի ակցիային: “Այն պահին, երբ Սիվիլիթասի եւ ՍիվիլՆեթի աշխատակիցները հայտնեցին, որ ուզում են երկուշաբթի օրը, ժամը 11:00-ից հավաքվել խորհրդարանի առաջ իրենց բողոքը հայտնելու` կապված դատախազի միջնորդագրի հետ, բազմաթիվ զանգեր եմ ստացել, եւ շատերն էլ մոտեցել են ինձ` հայտնելու իրենց աջակցությունը եւ պատրաստակամությունը միանալու Սիվիլիթասի աշխատակիցներին:

Այդ օրը խորհրդարանում քննարկվելու է ինձ` պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը, սակայն խոսքը միայն իմ անձեռնմխելիության մասին չէ. այսպիսով վտանգվում է խոսքի ազատության անձեռնմխելիությունը, ուստի եւ վերաբերում է մեր ամբողջ հասարակությանը: Սա ոչ թե իմ գաղափարների եւ սկզբունքների մասին է, այլեւ բոլորիս համոզմունք ունենալու եւ այն արտահայտելու իրավունքի մասին է:

Իմ եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության ցանկացած քննադատություն իշխանությունների որդեգրած քաղաքական գործունեության եւ Հայաստանում առկա թերությունների մասին միշտ անհանգստություն եւ լարվածություն է պատճառել իշխանության ներկայացուցիչներին:

ԱԱԾ-ի եւ դատախազի այս գործողություններն էլ դրա վառ ապացույցն են: Սակայն ես պայքարել ու պայքարելու եմ արդարության համար: Եվ շնորհակալ եմ բոլոր նրանց, որոնք կուղեկցեն ինձ ու մեզ արդարության հաստատման ճանապարհին:

Ես մասնավորապես գնահատում եմ այն մարդկանց, որոնք բացահայտորեն ասել են, որ աջակցում են ինձ ոչ թե իմ համար, այլ ցանկացած քաղաքացու գաղափարներ եւ սկզբունքներ ունենալու եւ դրանք արտահայտելու իրավունքի համար, օրենքի համար”,-գրել է Վարդան Օսկանյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ