18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կառավարությունը կատվի պես է. Հրանտ Բագրատյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հերթական անգամ մերժում է ստացել կառավարությունից:  Պատգամավորը սոցցանցում կիսվել է այդ առիթով.

‘Այսօր կառավարությունից կարծիք ստացվեց իմ երկրորդ օրենսդրական առաջարկության վերաբերյալ։ Մասնավորապես առաջարկել էինք, որպեսզի 2 անգամ ավելացվի ռոյալթիի, այսինքն հանքերից պետությանը հասանելիքի բաժինը։ Կառավարությունը մերժել է այս առաջարկը` հետևյալ պատճառաբանությամբ։ Գործող օրենքով, ըստ կառավարության, “10 տոկոս շահութաբերության դեպքում ռոյալթիի դրույքաչափը կկազմի 5,25%, 20% շահութաբերության դեպքում՝ 6,5%, 25% շահութաբերության դեպքում՝ 7,1%, 30% շահութաբերության դեպքում՝ 7,75%, 40%-ի դեպքում՝ 9%”։ Ես առաջարկում եմ՝ “10 տոկոս շահութաբերության դեպքում ռոյալթիի դրույքաչափը 9%, 20% շահութաբերության դեպքում՝ 14%, 25% շահութաբերության դեպքում՝ 16,5%, 30% շահութաբերության դեպքում՝ 19%, 40%-ի դեպքում՝ 24%”։ Կառավարությունը սա համարում է անընդունելի։ Ասում է, կանդրադառնանք ավելի ուշ, 1 տարի հետո, երբ իրավիճակը կվերլուծենք’,-գրում է Բագրատյանը, ապա հավելում։

‘Բա եթե իրավիճակը վերլուծելու խնդիր կար, է ի՞նչ գիտեք, որ ձեր ասածը ճիշտ է։ Ապա, կառավարությունը մի ողորմելի աղյուսակ է բերում, թե տեսեք որոշ երկրներում ռոյալթին ավելի ցածր է, քան Հայաստանում։ Էլի, անհասկանալի է։ Մենք մեր օրենսդրական նախաձեռնությանը կցել էինք, թե նավթարդյունաբերության ռոյալթին ինչքան է (մինչև 90%)։ Ինձ հակադարձում են բերելով մի քանի պրիմիտիվ օրինակ։ Օրինակ Ինդոնեզիան։ Այստեղ պղնձի ռոյալթին 4% է։ Եղբայր բայց նույն տեղեկանքում նշված է՝ շահութահարկը այստեղ 25% է, իսկ Հայաստանում՝ 20%։ Ինդոնեզիան եղավ 29% համախառն եկամտի նկատմամբ։ Բացի դա կառավարությունը եթե իր իսկ ներկայացրած աղբյուրը Ինդոնեզիայի մասին մինչև վերջ կարդար, ապա կտեսնեք, թե ինչ գումար է այդ երկրում պետությունը պահանջում հանքարդյունաբերության լիցենզիայի համար։ Դրան ավելացնել է պետք հանքաքարի որակը այնտեղ և Հայաստանում։ Նույն մյուս պետությունների մասով՝ դրանց մեծ մասում շահութահարկը 25-35% է։ Բացի դա, ի՞նչու եք համախառն եկամուտի մեջ ծախսերը վերցրել 50%։ Դրանցից մի քանիսում հանքերի բաց ու էժան շահագործում չկա’։

‘Մի խոսքով, այս ամենը ցույց է տալիս, որ իրոք այս կառավարությունն աշխատում է մի քանի օլիգարխի համար։ Հետաքրքիր է նաև, որ երբ կառավարությունը քննարկում էր 72500 դրամ նվազագույն աշխատավարձը (ինչպես գիտեք սա էլ մերժեցին) և հայտարարում, որ այս դեպքում ստվերը կավելանա, ապա թող բարի լիներ ու ինտերնետը քրքրեր ու տեսներ ԵՄ կոնվենցիան այն մասին, որ թերզարգացած երկրներում միջին ու նվազագույն աշխատավարձերի մոտեցումը կրճատում է ստվերը։ ՉԷ եղբայր, սրանք կատվի պես են, ոնց գցում ես ոտքի վրա են մնում’,-եզրափակել է Հրանտ Բագրատյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ