10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Գազի պատճառով կորցրել է հանգիստը. Հայկական ժամանակ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ծանր շաբաթ-կիրակի է անցկացրել:  “Հայկական ժամանակ”-ի տեղեկություններով, նախագահականից նրան “շիշն են” շարել գազի սակագնի մասին հայտարարության համար:

Շաբաթ օրը, Աժ-ում խոսելով գազի սակագնի մասին, նա ասել էր, թե դրա “վերանայման անհրաժեշտություն կլինի, հարկավոր է սպասել ու տեսնել, թե ինչ հայտեր կներկայացնեն լիցենզավորված ընկերությունները”:

Նազարյանը ասել է բացարձակ ճշմարտություն` բնակչությանը մատակարարվող գազի սակագինը վերանայվելու է եւ զգալիորեն բարձրանալու է: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ այդ մասին հիմա` նախագահական ընտրություններից առաջ ասել պարզապես չի կարելի: Արդեն փաստ է, որ ՀՀ-ին մատակարարվող գազի գինը “Գազպրոմը” բարձրացրել է դեռ մեկ տարի առաջ` 180 դոլարից հասցնելով 220 դոլարի:

Դրանից հետո պետք է բարձրանար նաեւ գազի ներքին սակագինը, բայց այդ ՝”սյուրպրիզը” թողնվել է 2013թ. նախագահական ընտրություններից հետո: Նազարյանը պահի տակ հաշվի չի առել գազի սակագնի ներքաղաքական “բաղադրիչը”, ինչի համար էլ ծանր խոսակցություն է ունեցել “նախագահականի հետ”:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ