09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԲՀԿ-ն Արմեն Գեւորգյանին վարչապե՞տ է կարգելու.Ժամանակ

Ուրբաթ օրը Կոնյակի գործարանի հարեւանությամբ գտնվող ԲՀԿ գրասենյակում ԲՀԿ ղեկավար կազմի հանդիպման ժամանակ քննարկվել են նաեւ վարչապետի թեկնածուի հետ կապված հարցեր։ Այդ մասին գրում է “Ժամանակ” թերթը։

“Որոշ տեղեկությունների համաձայն՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր կուսակիցներին ասել է՝ մենք պետք է շարունակենք քննադատել վարչապետի տնտեսական քաղաքականությունը, քանի որ այս ամիսների ընթացքում քննադատել ենք եւ չենք կարող ետ կանգնել այդ քննադատություններից։

Գագիկ Ծառուկյանը կուսակիցներին նաեւ հանձնարարել է՝ եթե ձեզ հարցնեն, թե ով է վարչապետի ձեր նախընտրած թեկնածուն, կպատասխանեք՝ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը։ ԲՀԿ մամլո քարտուղար Տիգրան Ուրիխանյանն, իհարկե, “Ժամանակի” հետ զրույցում հերքեց լուրը՝ ասելով, որ նման քննարկում չի եղել”,- գրում է թերթը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ