27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Իմաստնությամբ լի ու կենսափորձով հարուստ մեծի խոսքն օրենք է եղել. Տարոն Մարգարյան

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում  ուղերձ է հղել եւ շնորհավորել տարեցներին:

“Սիրելի տարեցներ, հայրեր ու մայրեր,

Այսօր աշխարհը նշում է ձեր օրն ու ես միանում եմ բոլոր այն բարեմաղթանքներին, որ այսօր եւ միշտ ուղղվում են ձեզ։ Դարերից է գալիս ավագների, տարեցների նկատմամբ մեր ազգի հարգանքն ու պատկառանքը՝ առանձնակի վերաբերմունքն ու սերը։

Իմաստնությամբ լի ու կենսափորձով հարուստ մեծի խոսքն օրենք է եղել ու մնում ավանդական մեր ընտանիքներում, եւ բոլորը հաշվի են առել ու առաջնորդվել մեծի խոհրդով։ Այսօր, որքան էլ արագ զարգանա ժամանակակից կյանքը, սերունդների ներդաշնակ կապն ապահովելու, առողջ հասարակություն ունենալու համար, միեւնույն է, ձեր փորձն ու խորհուրդներն անչափ կարեւոր են եւ օգտակար։

Շնորհավորում եմ բոլորիդ եւ մաղթում քաջառողջություն, երկար տարիների կյանք։ Թող միշտ շրջապատված լինեք ընտանեկան սիրով, ջերմությամբ ու հոգատարությամբ եւ ձեր կենսափորձով ու իմաստությամբ ճշմարիտ ճանապարհ հարթեք սերունդների համար

Շնորհավորում եմ բոլորիդ եւ մաղթում քաջառողջություն, երկար տարիների կյանք։ Թող միշտ շրջապատված լինեք ընտանեկան սիրով, ջերմությամբ ու հոգատարությամբ եւ ձեր կենսափորձով ու իմաստությամբ ճշմարիտ ճանապարհ հարթեք սերունդների համար”,-ասված է քաղաքապետի ուղերձում։

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ