25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բալասանյանը ստիպում է Գյումրվա Վարդանիկին. 168 ժամ

Գյումրիի գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի լիազորությունները ավարտվում են նոյեմբերի 12-ին: Դրանից հետո է միայն ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը ստանձնելու քաղաքապետի լիազորությունները: Աակայն վերջինս այլեւս չի ցանկանում այդքան սպասել եւ, “168 ժամ”-ի տեղեկություններով, երկրի բարձրագույն իշխանությանը խնդրել է քաղաքապետի պաշտոնն ավելի շուտ ազատել իր համար:
Թերթի աղբյուրների փոխանցմամբ, Վ. Ղուկասյանին պարտադրել են հոկտեմբերի 9-ին դիմում ներկայացնել եւ կամովին ազատել քաղաքապետի պաշտոնը: Սա, բացի քաղաքապետի պաշտոնը մեկ ամիս առաջ զբաղեցնելուց, Ս. Բալասանյանին հնարավորություն կտա, որպես Գյումրիի քաղաքապետ ընդունել հոկտեմբերի 12-ին Գյումրի ժամանող ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովին: Բալասանյանը մտահոգություն ունի, որ Իվանովը կարող է գալ Գյումրի եւ շփոթության մեջ ընկնել, այդպես էլ չհասկանալով, թե ով է Գյումրիի քաղաքապետը` Վ. Ղուկասյա՞նը, թե՞ Սամվել Բալասանյանը:

Ի բարեբախտություն Բալասանյանի, “168 ժամ”-ի տեղեկություններով` Ղուկասյանը համաձայնվել է դիմում գրել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ