18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վերադարձել ենք 37 թիվը` մարդ լինի , հոդված կգտնենք. Վարդան Օսկանյան

“Ես ոչ Սիվիլիթասին տալիք ունեմ , ոչ առնելիք: Եթե դուք հաշվեք տրված գումար, պլյուս փոխանցված գումարները, դրանք հավասար են մայր գումար պլյուս տոկոսներին` կոպեկ առ կոպեկ”,-քիչ առաջ խորհրդարանում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը` ներկայացնելով իր հակափաստարկները ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրում ներկայացված հիմնավորումներին:

“Հենց Հանթսմանների նպատակն է եղել գումարի մի մասը ուղղել Սիվիլիթաս հիմնադրամին, իսկ մյուս մասը՝  չորս հարյուր քսաներկու հազարը ՝ Վարդան Օսկանյանին”,-հայտարարեց նա եւ հավելեց, որ եւ Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի հայտարարությունները եւ Հանթսմանների նամակը տալիս են այն հարցի պատասխանը, թե ինչու է գումարը մնացել Օսկանյանի ձեռքին:

Պատգամավորը հայտարարեց, որ իր տիկնոջ` Նանի Օսկանյանի հետ միասին ՎՏԲ Հայաստան բանկում ունեցել է չորս հարյուր տասը հազար դոլար գումար` Հանթսմանի կողմից գումարը փոխանցելուց մեկ օր առաջ, նշեց, որ Նյու Յորքի բանկերից  անձնական հաշիվներից փոխանցվել է երեք հարյուր յոթանասուն հազար դոլար գումար Հանթսմանի փողերի հաշվին, ինչը գումարելով ՎՏԲ  բանկում ունեցած իր միջոցներին, որ իրենք ունեցել են յոթ հարյուր ութսուն հազար դոլար գումար: Նա նշեց, որ հանթսմանի փոխանցած գումարը որպես ավանդ է դրել, որպեսզի այն օգուտ բերի հիմնադրամին:

Ֆինանսական շարժերի ներկայացումից հետո Օսկանյանն անցավ գործընթացի քաղաքական ենթատեքստին:

“Փողը կա, բողոքը չկա, ի՞նչ անեմ ես: Սա փոթորիկ է ոչ թե մի փոքր բաժակի մեջ, այլեւ մատնոցի մեջ: Ես նստած լսում եմ, մեր երկրի խնդիրները թողած այս հարցով պի՞տի զբաղվենք, սա՞է մեր խնդիրը: Տասը տարվա արտգործնախարարին դրել եք էսպիսի հարցադրումներ եք անում: Մենք վերադարձել ենք երեսունյոթ թիվը` մարդ լինի , հոդված կգտնենք: Մարդ գտել ենք, բայց փաստ չենք գտել”,-հայտարարեց Վարդան Օսկանյանը:

Վարդան Օսկանյանն այնուհետեւ ներկայացրեց իր կենսագրականը, հայտարարեց, որ Օսկանյանները չորս սերունդ զբաղվում են ոսկերչությամբ եւ ադամանդագործությամբ եւ իր մեծ ընտանիքը որոշակի նյութական միջոցներ է կուտակել, որոնց առկայությունն իրեն թույլ տվեց ԱՄՆ-ում թողնել իր տունն ու գործը եւ մշտապես տեղափոխվել հայրենիք:

“Հայաստան գալուց մինչեւ այսօր չեմ ունեցել եւ չեմ ցանկացել ունենալ որեւէ բիզնես. իմ աչքը կուշտ է”,-հայտարարեց Օսկանյանը եւ հավելեց, որ միջոցները, որոնք վաստակել է իր ընտանիքը, ինքը տեղափոխել է Հայաստան:

Դիմելով գործընկերներին, Վարդան Օսկանյանն ասաց.“Վստահ եմ, որ ներքուստ չեք կասկածում, որ սա քաղաքական պատվեր է, քաղաքական հետապնդում ուղղված ոչ միայն իմ , այլեւ ԲՀԿ դեմ, կուսակցության, որ կարող է իրական այլընտրանք լինել այսօրվա ձախողված իշխանության համար”:

“Ես Հայաստանից փող չեմ տարել, ես այս երկիր պարտք  ու վարկեր չեմ բերել , ես ատկատներից չեմ օգտվել եւ այս երկրին միայն դրամական օգնություն եմ բերել եւ շարունակում եմ բերել”,-շարունակեց Վարդան Օսկանյանը ու հավելեց, որ խոսքը միայն Հանթսմանների մասին չէ, այլ բազմաթիվ ներդրումների եւ գրանտների մասին:

Օսկանյանը հայտարարեց, որ շատ դեպքերում այդ ամենը ի կատար է ածվել իր անձի հանդեպ վստահության շնորհիվ. “Իմ առաջ որեւէ նվիրատու նախապայման չի դրել: Հայաստանի իշխանությունները այստեղից այնտեղից վարկ են որսում եւ ստանում ամենախիստ նախապայմաններով”: Վստահություն վայելելու համար, ըստ նրա, անհրաժեշտ են բաց հարաբերություններ եւ ազնիվ գործընկերություն, որը Օսկանյանի խոսքով,  ՀՀ իշխանությունները չեն կարողանում ապահովել ոչ երկրի ներսում, ոչ էլ արտաքին հարաբերություններում:

“Այսօր մենք չենք  քննարկում միայն Օսկանյանին վերաբերող խնդիրը, մենք քննարկում ենք Հայաստանում քաղաքական մրցակցին` տվյալ դեպքում ԲՀԿ-ին մրցակցությունից հանելու փորձի խնդիրը: ՀՀ պատրաստվում է նախագահական ընտրություններին, եւ սա այս ընտրություններից առաջ հնարավորինս կոշտ ճնշում կատարելու փորձ է: Այս իշխանությունները քաղաքական ընդդիմախոսի հետ խոսում են պատանդի լեզվով”,-հայտարարեց Օսկանյանը  հավելելով, որ ՀՀ ապագան այսօր կախված է երկրում ազատ մրցակցության ապահովման խնդրից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ