Բիզնեսը խփում է լեզվին

Լեզվի պետական տեսչությունը լեզվի մասին օրենքում փոփոխություններ անելու նախագիծը կառավարություն է ներկայացրել ամբողջության մեջ, կառավարությունն էլ կքննարկի և կուղարկի ԱԺ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը: Նրա խոսքով` օրենքով պետք է սահմանվի, որ գովազդային վահանակներն ու ցուցանակները լինեն հայալեզու:
‘Մի քանի օլիգարխի դրածոներ գյուղերից գալիս են` դառնում խանութպան և «Մաչուլոչուչուլուո» անվանմամբ խանութի ցուցանակ են փակցնում, որը հայհոյանք է նշանակում: Այս խանութների վրա մինչև 10-15 հազար դոլարի տուգանք պետք է դրվի, որպեսզի նա մուծի հարկերը և գնա գյուղ` սխտոր աճեցնելու’,-հավելեց բանաստեղծ Արտեմ Հարությունյանը:
Երիցյանը, համաձայնելով, նշեց, որ այդ օրենքում փոփոխությունների իրականցմանը խանգարում է բիզնես շահը:
Նշենք, որ այս տարի տեսչությունն արդեն սահմանել է 75 վարույթ, որոնցից մի քանիսն արդեն մուծել են համապատասխան տուգանք: