18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ոստիկանությունը ճնշում է

Արարատի մարզի քննչական բաժանմունքում հարցաքննվող Նորիկ Սարգսյանին, որտեղ նա գտնվում էր իր փաստաբանի հետ, ոստիկանները քիչ առաջ դուրս են բերել շենքից արդեն առանց փաստաբանի, նստեցրել են 035 ՈՍ 64 պետհամարանիշով, առանց ոստիկանական տարբերանշանների ավտոմեքենան:

Ինչպես տեղեկացնում է ‘Խոսրովի արգելոց’ քաղաքացիական նախաձեռնությունը,Գառնի գյուղի բնակիչ Նորիկ Սարգսյանի նկատմամբ ճնշումներ են իրականացվում ոստիկանության կողմից: ‘Ակտիվիստները և Նորիկ Սարգսյանի հարազատները թույլ չեն տվել նրան տեղափոխել վերոնշյալ ավտոմեքենայով, առանց իր փաստաբանի, քանի որ արարքը որում նա մեղադրվում է չի ենթադրում կալանավորում: Դրանից հետո Ն. Սարգսյանին նորից հետ են տարել քննչական բաժանմունք:

Ակտիվիստների հավաստմամբ ոստիկանները Ն. Սարգսյանի հետ վարվում են չափազանց կոպիտ ու անհարգալից, և Սարգսյանը գտնվում է չափազանց ճնշված բարոյահոգեբանական վիճակում:

Այս ամենը միայն ապացուցում է, որ ոստիկանությունն անամոթաբար, իրեն հատուկ մեթոդներով, ամեն ինչ անում է որսագողությունը Ն. Սարգսյանի վրա բարդելու համար՝ դրա իրական կատարողներին և բնապահպանության նախարարության անգործությունը կոծկելու նպատակով’,-ահազանգում են ակտիվիստները:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Արմավիրի մարզային վարչության ու Արտաշատի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների շնորհիվ կարճ ժամանակ անց` սեպտեմբերի 29-ին “Խոսրովի անտառ” պետական արգելոցում կատարված հանցագործությունը բացահայտվեց:

Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության որսագողը 1983 թ. ծնված, Գառնի գյուղի բնակիչ, ջրային մատակարարումների պահպանության ծառայության աշխատակից Նորիկ Սարգսյանն է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ