25 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԵԽԽՎ-ն կքննարկի “Սաֆարովի գործը”

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի հոկտեմբերի 1-ին մեկնարկած աշնանային նիստին քննարկման կդրվեն իրավիճակը Սիրիայում եւ այսպես կոչված` “Սաֆարովի գործը”, գրում է “РИА Новости”-ն:

ԵԽԽՎ ղեկավար Ժան-Կլոդ Մինյոնը նշել է, որ իր կազմակերպությունը փոխադարձ վստահության եւ բարի կամքի վրա է հիմնված, իսկ “Սաֆարովի գործը” մարտահրավեր է այդ արժեքներին:

“Պարոն Սաֆարովի հրեշավոր հանցանքն անընդունելի է, եւ ցավալի է այն փաստը, որ հանցագործն արդարացվել է Եվրախորհրդի այն իրավական գործիքների միջոցով, որոնք իրականում ուղղված են մարդասիրական նպատակներին”,-հայտարարել է Մինյոնը:

Նիստի ընթացքում որոշվել է, որ Սաֆարովի հարցը կքննարկվի հոկտեմբերի 4-ին:

Հիշեցնենք, որ 2004-ին ՆԱՏՕ-ի` Բուդապեշտում կազմակերպված անգլերենի դասընթացների ժամանակ ադրբեջացի սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարել էր հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին: Հունգարական դատարանը նրան ցմահ բանտարկոթյան էր ենթարկել, սակայն 2012-ի օգոստոսի 31-ին  Հունգարիան արտահանձնեց Սաֆարովին Ադրբեջանին, որի նախագահ Իլհամ Ալիեւը ներում շնորհեց նրան եւ ազատ արձակեց:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ