Օդի ջերմաստիճանը կբարձրանա, բայց անձրեւ էլ կտեղա
Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի պետական ծառայության տվյալների, օգոստոսի 27-31-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին եւ գիշերվա առաջին կեսին հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արեւմտյան` 5-10մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը այսօր՝ օգոստոսի 27-ին եւ վաղը՝ կբարձրանա 1-2 աստիճանով, իսկ օգոստոսի 30-31-ին […]





































