25 Մայիսի, Saturday, 2024
KFC

ԱՄՆ-ում պատրաստ են դրամահավաք իրականացնել հայ երեխաների առողջ ատամների համար

ՀՀ առողջապահության նախարարությունը մշտապես կարևորում է հանրային առողջապահության ծրագրերի իրականացումը: Այս շեշտադրումը կատարեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Հայաստանի Հանրապետությունում աղի ֆտորացման ծրագրի իրականացման թեմայով  բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսսոր, ամերիկահայ ատամնաբույժ Ջեկ Սարոյանի և նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ  քննարկման ընթացքում:

Ջեկ Սարոյանը նշեց, որ Հայաստանում ֆտորացման ծրագրի ներդրման նապատակով իր կողմից  հետազոտություններ են կատարվել դեռևս յոթ տարի առաջ: Նա վստահ է, որ դրա ներդրումը Հայաստանում կնպաստի երեխաների շրջանում բերանի խոռոչի առողջության բարելավմանը` մասնավորապես կարիեսի կանխարգելմանը:

՛՛Աշխարհում  ֆտորացումն իրականացվում է  երկու եղանակով` ջրի կամ աղի միջոցով, սակայն աղի ֆտորացումն  առավել մատչելի կլինի Հայաստանի համար՛՛,- ասաց պրոֆեսորը: 

Նրա խոսքով` մեր երկրում երեխաների շրջանում կարիեսի տարածվածությունը ատամների ոչ ճիշտ մաքրման, անառողջ սննդի, քաղցրավենիքի չարաշահման արդյունք է:

ՀՀ առողջապահության նախարարության Հանրային առողջության բաժնի պետ Հրայր Ասլանյանը ներկայացրեց միջազգային փորձը և Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյլալները:

Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանն առաջարկեց աղի ֆտորացման ծրագրի համար հետազոտություններ իրականացնելու համար խորհրդակցել Հայաստանում երկարամյա գործունեություն իրականացնող միջազգային կազմակերպությունների  հետ: 

Ջեք Սարոյանը և նրա գործընկեր Արմեն Գասպարյանը  հավաստիացրին, որ ԱՄՆ-ում պատրաստ են դրամահավաք իրականացնելու և հավաքագրված գումարն ուղղել Հայաստանում աղի ֆտորացման ծրագրի իրականացմանը:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը  նշեց, որ նախարարությունը պատրաստ է համատեղ իրականացնել հանրային առողջապահության այս ծրագիրը, որի ներդրման համար, սակայն, անհրաժեշտ է կատարել համապատասխան հետազոտություն:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում Հայաստանի բնակչության շրջանում ֆտորի միացությունների քանակը որոշելու և գնահատելու նպատակով իրականացնել  համատեղ, գիտականորեն հիմնավորված  հետազոտություն, որում կներգրավեն նաև Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Յունիսեֆի մասնագետները:

 Հետազոտության իրականացումից հետո  կհստակեցվի աղի ֆտորացման ծրագրի իրականացման անհրաժեշտությունը և պայմանները: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ