21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

ԼՂՀ ԱԺ նախագահի հանդիպումն Աբխազիայի նախագահի հետ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակությունը՝  ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ սեպտեմբերի 25-ին մասնակցել է Աբխազիայի Հանրապետության նորընտիր նախագահ Ռաուլ Խաջիմբայի երդմնակալության արարողությանը:
Արարողությունը տեղի է ունեցել Աբխազիայի Հանրապետության կառավարության նիստերի դահլիճում՝ տարբեր պետությունների պատվիրակությունների մասնակցությամբ: ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընթերցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի՝ նորընտիր նախագահ Ռաուլ Խաջիմբայի պաշտոնավարման մեկնարկի հետ կապված շնորհավորական ուղերձը:

Երդմնակալության պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել Աբխազիայի Հանրապետության նախագահի հանդիպումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակության հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների հարցերը: Կողմերն ընդգծել են փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման և ընդլայնման անհրաժեշությունը:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ փոխարտգործնախարար Ֆելիքս Խաչատրյանը, Աբխազիայի խորհրդարանի փոխնախագահ Վաղարշակ Քոսյանը և պատգամավոր Լևոն Գալստյանը:

ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ