21 Հունվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Գյուղատնեսությունը պատահական մարդկանց տեղ չի

 Ըստ ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի, ջրամբարներում ջուր չկա, քանի որ ՀԷԿ-երն օգտագործում են ջրամբարների ջուրը եւ գյուղացին առանց ջուր է մնում:

“Չգիտեմ, ով է իրավունք տվել կառուցելու այդ ՀԷԿ-երը, ինչով են զբաղվում համապատասխան մարմինները, մաքրում են ջրամբարները, թե` ոչ: Կառավարությունը, եթե ուզում է գյուղատնտեսություն ունենա, պետք է փակի ՀԷԿ-երը”,-ասաց նա:

Ինչ վերաբերում է  հակակարկտային համակարգին, ապա նա համաձայնվեց լրագրողներից մեկի դիտարկմանը, որ դրանք արդյունավետ չեն աշխատում: “Հանրապետության նախագահն էլ հավանություն տվեց, որ պետք է ցանցային համակարգ կառուցվի, բայց մինչեւ այսօր սայլը տեղից չի շարժվում:

Որոշ չար լեզուններ ասում են, որ ցանցային համակարգը թանկ հաճույք է, բայց դա էժան գներով էլ հնարավոր է ստեղծել: Ինչքան պետք է հաստագլուխ լինեն, որ տեսնեն հակակարկտային համակարգնն իրեն չի արդարցնում, էլի սարք տեղադրեն: Գյուղատնեսությունը պատահական մարդկանց տեղ չի, պետք է հետեւողական աշխատանք կատարվի, ոչ թե միմոսություններ արվի”,- ասաց Հրաչ Բերբերյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ