11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Հիշում ենք ձեր տերերին էլ, նրանց մերերին էլ …

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան հանրագրում անդրադարձել է Արամ Մանուկյանի ելույթին, ով նախօրեին հայհոյախառն ելույթ էր ունեցել եռյակի հանրահավաքին:

“Երեկ լսելով ընդդիմադիր տխրահռչակ գործչի ճառը՝ մեջս հանդուրժողականությունը եւ ադեկվատ պատասխան տալու ցանկությունը կռվում էին։ Լսելու պահին հաղթեց հանդուրժողականությունը, հավանաբար բժշկական մոտեցում ցուցաբերեցի, սակայն հանդուրժողականությունը շռայլություն կլիներ նմանների համար։

Ես խղճում եմ այն մարդուն, ով մտածում է, թե լուտանքախառը խոսակցական ոճը խոսում է ազատության, անվախ բնավորության մասին։

Ախր, մենք հո լավ գիտենք՝ դուք ով եք։ Ախր, տարիներ շարունակ ձեր տիրոջ հայրիկներին ու մայրիկներին հիշելով՝ ձեզ է դիմել ժողովուրդը, ախր, հենց դուք եք այդ արտահայտությունների հասցեատերը։

Զարմանում եմ նաեւ, թե այն ժամանակ ոնց են պեղել սրան՝ Անկախության հռչակագիրը կարդալու համար։ Ավելի թասիբով, ավելի մարդանման կերպար ձեր մեջ չկա՞ր։

Հ.Գ.Ժողովուրդը մինչեւ հիմա էլ շատ լավ հիշում է ձեր տերերին էլ, նրանց մերերին էլ…”:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ