21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Պե՞տք է հակադարձել Ադրբեջանին. Ժամանակ

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը պատասխանելով “Ժամանակ”-ի հարցերի, մասնավորապես անդրադարձել Ադրբեջանի դիվերսիոն գործողություններին: Ինչու է Հայաստանը կակադարձում է ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: “Դա քաղաքական մոտեցում է: Կա մոտեցում, որ եթե ինձ հարվածում են, ես էլ եմ իրենց հարվածում, բայց ես չեմ բորբոքում իրավիճակը, որովհետեւ դա հակառակորդն է անում: Եվ ես ամեն մի այսպիսի խախտում ներկայացնում եմ […]

Նախագահը հանդիպել է շախմատիստներին

ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն Աղվերանում երեկ՝ հուլիսի 25-ի  երեկոյան հանդիպում է ունեցել Շախմատի համաշխարհային 41-րդ օլիմպիադայի մեկնարկից առաջ եզրափակիչ ուսումնամարզական հավաքն անցկացնող շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականների հետ: Հանրապետության Նախագահը զրուցել է մեր շախմատիստների եւ նրանց մարզիչների հետ, հետաքրքրվել մարզավիճակով եւ մաղթել հաջողություններ

Սա իմ դեմ պատվիրված գործ է. Հայոց աշխարհ

Ըստ “Հայոց աշխարհ”-ի, հուլիսի 24-ին նախաքննական մարմինը Լեւոն Հայրապետյանին պաշտոնական մեղադրանքն առաջադրեց. այն տեղի ունեցավ հենց “Մատրոսկայա տիշինա” մեկուսարանի երրորդ հարկում տեղակայված բուժմասում, ուր այսօր գտնվում է հայ գործարարը        Առաջադրված մեղադրանքը այն նույն հոդվածների հիմքերով է, որոնք ներկայացվել էին ձերբակալման ժամանակ. այսինքն՝ ՌԴ քրեական օրենսգրքի երկու՝ 160, 174 հոդվածներով՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված […]

Մայրը հանուն սիրեկանի լքեց աղջիկներին. Աստված կպատժի

Երկու աղջիկ երեխա մեծանում են առանց մայրական քնքշանքի: Ինչու՞ … Մայրը լքել է երկու աղջիկներին հանուն սեռական հաճույքների: Երեխաներին կապելով մահճակալից մայրը ընդունում էր իր տղամարդուն, որը ցավոք ճակատագրական եղավ ոչ միայն բնազդներով առաջնորդվող կնոջ,այլ նաև երկու անմեղների համար… Ամուսինը նրան գտավ այլ տղամարդու հետ կենակցելիս…մահվան հասցնելու աստիճան ծեծեց….կինը բողոք ներկայացրեց ոստիկանություն ու արդյունքում ամուսինը […]

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ազդեցությունը կլինի նաև Հայաստանի վրա

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային հարաբերությունների փորձագետ Հովհաննես Իգիթյանը համոզված է, որ եթե Եվրամիությունը որպես պատժամիջոց դադարեցնի երկակի նշանակության բարձրտեխնոլոգիական ապրանքների մատակարարումը Ռուսաստան, ապա դա իի բացասական ազդեցությունը կունենա նաև Հայաստանի վրա:  ՛՛Ռուսաստանի հանդեպ ցանկացած պատժամիջոց ազդելու է Հայաստանի վրա, նկատի ունեմ ճյուղային պատժամիջոցները, որոնք վերաբերում էին որոշ ընկերությունների, այդ թվում այն ընկերություններին, որոնք Հայաստանում ուզում […]

Հովիկ Աբրահամյանի կառավարության 100 օրը ռեալ հույսեր է ներշնչում. Հերմինե Նաղդալյան

–Տիկին Նաղդալյան, օրերս լրացավ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ղեկավարման 100 օրը, մինչդեռ քաղաքական ուժերը, այդ թվում Հանրապետականները,  կարծես չշտապեցին գնահատական տալ այս ընթացքում կատարված աշխատանքին, ինչո՞վ է սա պայմանավորված: – Կառավարման մշակույթի մեջ ,,100 օր,, հասկացությունը ենթադրում է որոշ սիմվոլիկ ժամկետ  / ընդ որում, այդ ժամկետը կարող է նաեւ այլ թվով արտահայտվել/ , որը ցույց կտա […]

”Ռեալը” կվարձակալի Ֆալկաոյին գնելու իրավունքով

Մադրիդի ”Ռեալը” համաձայնության է եկել ”Մոնակոյի” հետ կոլումբիացի հարձակող Ռադամել Ֆալկաոյի տեղափոխության հարցում: Իսպանական ակումբը 12 մլն եվրոյով կվարձակալի Ֆալկաոյին և կստանա իրավունք գնել նրան 33 մլն եվրոյով: Ֆալկաոն ”Մոնակո” էր տեղափոխվել ”Ատլետիկոյից”: Նախորդ մրցաշրջանում նա մասնակցել է 17 խաղի` դառնալով 9 գոլի հեղինակ:

Ճնշումներ չեն լինի

Սյունիքի մարզպետարանի իրավաբանական պաժնի պետ Կարլեն Կոզմանովն այսօր հուլիսի 25-ին սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկման Վարդան Պողոսյանից ժամանակ հետաքրքրվեց հանձնաժողովի անդամ, թե արդյոք բարեփոխումների արդյունքում կունենանք այնպիսի Սահմանադրություն, որը հնարավորություն կտա այլեւս չխախտել մարդու իրավունքները: Պողոսյանը պատասխանեց, որ  պետք է մի բան նկատի ունենալ, որ բացառել իրավունքների խախտումը սխալ կլինի: ՛՛Դրա համար գոյություն ունի դատական համակարգ, […]

Որոտանի ՀԷԿ-ի վաճառքը պետք է կայանա ի շահ մեր պետության . ՀՀ վարչապետ

Դիլիջան կատարած աշխատանքային այցի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչներին հետաքրքրող մի շարք հարցերի: Անդրադառնալով “Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր” ՓԲԸ-ի վաճառքին վերաբերող հարցին՝ երկրի վարչապետը նշել է. “Որոտանի ՀԷԿ-ը չօտարելու նպատակ մենք չունենք: Նոր կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի այդ գործարքը կայանա, բայց կայանա ի շահ մեր պետության ու տնտեսության եւ պահպանվեն օրենքի […]

Ցավակցել է Սերժ Սարգսյանը

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության Նախագահ Աբդելազիզ Բութեֆլիկային՝ հուլիսի 23-ին Մալիի տարածքում «Էյր Ալջերիա» ավիաընկերության օդանավի ողբերգական վթարի կապակցությամբ, որը բազմաթիվ անմեղ զոհերի պատճառ է դարձել: Հանրապետության Նախագահն անկեղծ ցավակցություն և զորակցություն է հայտնել Ալժիրի Նախագահին և Ալժիրի եղբայրական ժողովրդին՝ զոհվածների հարազատներին մաղթելով տոկունություն և համբերություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի