11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Սննդի պետական տեսչությունը անտեսում է քաղաքացիներին

Այսօր, սեպտեմբերի 26-ին,սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը լրագրողներչի հետ հանդիպմանը խոսեց թռչնամսի ոլորտում երկրում առկա խնդիրներից:

Վերջինս նկատել է խանութում վաճառվող հավերի ոչ պիտանելիությունը և զանգահարել է սննդի պետական տեսչություն.’’Զանգելուց հետո անցան օրեր` 5 օր, 20 օր, ես զանգում եմ ասում են ղեկավարը արձակուրդում է: Տեղակալին եմ խնդրում, ասում են տեղակալն էլ է արձակուրդում’’ – պատմում էր Պողոսյանը:

Այդպես էլ այս երևույթը չի ստացել արձագանք և խնդիրը արդեն, ոչ միայն ապրանքների վտանգն է առողջության համար, այլ պետական կառույցների անտարբերությունը; Սրա մասին էր անհանգստանում Արմեն Պողոսյանը և նկատում` դիմումներ ոչ մի ընթացք չեն ունենում:

Նշենք, որ սա առաջին դեպքը չի եղել Պողոսյանի պրակտիկայում: Նույնպիսի խնդիր է եղել խանութում վաճառվող շաքարավազի հետ կապված.’’Շաքարավազը ինձ նմուշ էին բերել, որի մեջ շաքարայնությունը պետք լիներ 91%` իրականում 41% էր: Մենք դիմեցինք տարբեր մարմինների այդ թվում դատախազությանը’’: Դեպքից միայն երկու ամիս անց է դատախազության սպան փորձել քննել այն, բայց.’’ով կպահեր այդ շաքարավազը երկու ամիս, որ դտախազությունը գար քններ’’ – վրդոհված ասում էր նա:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ