04 Մայիսի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Երկրապահի շնորհիվ է, որ մենք այսօր խաղաղ արարում ենք. Սեյրան Օհանյան /վիդեո/

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Եռաբլուրում ՝ մայիսի 8-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Մայիսյան Եռատոնի խորհրդին: “Երկրապահի հենքի վրա է ստեղծվել Հայոց բանակը եւ կարծում եմ նրանց աշխատանքի շնորհիվ է, որ մենք այսօր խաղաղ արարում ենք”,-ասաց նա: Վերջին տարիներին, նախարարի խոսքով, ամբողջ պետությունն է նախապատրաստվում անհարաժեշտության դեպքում եկիրը պաշտպանելու: “Ամեն մի թիզ հողն ենք պաշտպանելու […]

Կառավարության առաջարկը Նիկոլ Փաշինյանին

Կառավարությունն այսօր մերժեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ՛՛Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մա­սին՛՛ Հա­յաս­տանի Հան­րապետության օրենքի նա­խագիծը: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նկատեց, որ նախագծով ներկայացված տուգանքների չափերի նվազեցումը պատշաճ հիմնավոր­ված չէ, քանի որ հաշվի է առնված միայն նշանակված տուգանքների գումարային չափը: ՛՛Մինչ նա­խագծի ընդունումն անհրաժեշտ է կատարել համապատասխան […]

Հովիկ Աբրահամյանը՝ Արարատի նոր մարզպետից

Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանն իր դիմումի համաձայն այսօր ազատվեց աշխատանքից:  Կառավարությանը ներկայացվեց այս որոշումը, որից հետո ընդունվեց որոշում այս պաշտոնում նշանակել Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ կսպասեն նախագահը վերադառնա ՌԴ-ից, վավերացնի այս որոշումն, ապա այն կստորագրի: Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ Ռուբիկ Աբրահամյանը նշանակվեց Արարատի մարզպետ: Աբրահամյանը շնորահավորեց նորանշանակ պաշտոնյաներին, իսկ […]

”Ռեալը” չկարողացավ հաղթել եւ մոտենալ առաջատարին/վիդեո/

Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում ”Ռեալը” չկարողացավ հյուրընկալվելիս հաղթել ”Վալյադոլիդին” եւ մոտենալ մրցաշարային աղյուսակի առաջատար ”Ատլետիկոյին”: Հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով: Գոլերի հեղինակ դարձան Ռամոսը եւ Օսորիոն: Առաջնության ավարտից 2 տուր առաջ ”Ռեալը” զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը` առաջատարից ետ մնալով 4 միավոր:

Երկրապահն իրոք մեծ արժեք է. ՀՀ վարչապետ /վիդեո/

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստից առաջ եղավ Եռաբլուրում՝ Երկրապահի օրը հարգանքի տուրք մատուցելու սպարապետ Վազգեն Սարգսյանին եւ հող հայրենիի համար զոհված ազատամարտիկներին: Լրագրողների հետ զրույցում նա շնորհավորեց բոլոր երկրապահներին տոնի կապակցությամբ: “Ես համոզված եմ, որ յուրաքանչյուր մարդ, ով իր կյանքը զոհել է Արցախյան ազատամարտի համար, արժանի է, որ մենք իրեն հարգենք: Այնպես, որ Երկրապահն […]

Կկազմակերպվի ամառային զորակոչ

ՀՀ կառավարությունն այսօր որոշում ընդունեց կազմակերպել 2014 թվականի ամառային զորակոչը: Ըստ այդ որոշման՝ զորակոչը կկազմակերպվի մայիս-հուլիս ամիսների ընթացքում: ՊՆ Սեյրան Օհանյանը նշեց, որ ամառային զորակոչը կազմակերպված անցկացելու համար մայիսի 16-ին կայանալու է հանրապետական զորակոչային հանձնաժողովի առաջին նիստը, որի ընթացքում կքննարկվի ձմեռային զորակոչի ժամանակ եղած խնդիրները:

Երբ հայ ժողովուրդ գոյություն չունենա, էն ժամանակ էլ երկրապահ չի լինի. Մանվել Գրիգորյան /վիդեո/

“Երբ որ կլսեք, որ հայ ժողովուրդ գոյություն չունի, էն ժամանակ էլ երկրապահ չի լինի”,-այսօր Եռաբլուրում ասաց Եկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը պատասխանելով լրագրողների հարցերին: Մայիսի 8-ին Հայաստանում նշում են Եկրապահի օրը: Գեներալ պատգամավորը շնորհավորեց բոլորին եւ անդրադառնալով Ջեյմս Ուորլիքի այն հայտարարությանը, թե հողերը պետք է վերադարձվեն Ադրբեջանին, նա ասաց. “Միշտ էլ ուզել են, իրենց […]

Հնարավորինս պետք է արագ ազատվել նրանցից

Մայիսի 7-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումների ղեկավար կազմի մասնակցությամբ: Օրակարգում մեկ հարց էր՝ ծառայության աշխատանքում առկա թերությունները, դրանց պատճառների վերլուծությունն ու վերացման ուղիները: Խոսելով իրավիճակը շտկելու ուղիների մասին, ոստիկանության պետը նշեց, որ հնարավորինս արագ պետք է ազատվել կառույցը սեփական շահերին ծառայեցնողներից, ինչը բարեխիղճ ոստիկանների, առաջին հերթին ստորաբաժանումների ղեկավարների ուղղակի պարտականությունն է: Անդրադառնալով բարեփոխումների ընթացքին, […]

Կինն ինքնաթիռի սրահում երկվորյակ երեխաների է լույս աշխարհ բերել

Զիրյանսկ-Յակուտսկ չվերթի ժամանակ Յակուտիայի բնակչուհի Իրինա Վասիլկովան երկվորյակ դուստրերի է լույս աշխարհ բերել անմիջապես օդանավում: Այդ մասին հայտնել է գյուղաքաղաքի օդանավակայանի տնօրեն Սերգեյ Յակովլևը, տեղեկացնում է Интерфакс-ը: Կնոջ երկունքի ցավերը սկսվել են դեռևս թռիչքի կեսին, իսկ կնոջն ուղեկցել է մանկաբարձուհին։ Առաջին աղջիկը ծնվել է ինքնաթիռի իջեցման պահին, իսկ երկրորդը՝ վայրէջքի ընթացքում։ Օդանավակայանում երեխաներին և մայրիկին […]

՛՛Մեր ճանապարհները կբաժանվեն՛՛

Կառավարության հերթական նիստից առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Կառավարությունն ամբողջովին ձևավորված է: ՛՛Շնորհավորում եմ և ցանկանում բեղմնավոր աշխատանք՛՛,-ասաց նա: Վարչապետը տեղեկացրեց, որ Կառավարության ծրագրի վրա են աշխատում այս օրերին և Սահմանադրության համաձայն՝ քսան օրվա ընթացքում ծրագիրը կներկայացնեն Ազգային ժողով: ՛՛Ծրագիրը պետք է լինի հնարավորինս իրատեսական, ու փոփոխություններն ինքնանպատակ չպիտի լինեն՛՛,-շեշտեց Աբրահամյանը՝ հավելելով, որ փոխվարչապետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի