09 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Ձերբակալվել է մանկավարժական համալսարանի դասախոս

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ սեպտեմբերի 25-ին, կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հեռակա ուսուցման ընդունելության պատասխանատու քարտուղար Մկրտիչ Սարգսի Ղուկասյանը:

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնից հայտնում են, թե Մկրտիչ Ղուկասյանը Երեւան քաղաքի բնակչուհի Ց. Հովհաննիսյանին նույն համալսարանում հեռակա ուսուցմամբ ընդունվելու հարցը դրական լուծելու դիմաց՝ վերջինիցս պահանջել եւ ստացել է 1.700 ԱՄՆ դոլար կաշառք:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 311/1 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ