11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայաստանը Փերինչեքի գործով հանդես կգա որպես երրորդ կողմ

Հայաստանի Հանրապետությունը Դուղու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի (Perinçek v. Switzerland, App. no. 27510/08) գործով ներգրավվում է, որպես երրորդ կողմ:   

Փերինչեքի գործով որպես երրորդ կողմ ներգրավվելու խնդրանքով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ,  ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ՄԻԵԴ էր դիմել 20.08.2014թ-ին:  

ՄԻԵԴ-ի Մեծ պալատն այսօր հաստատել է Հայաստանի մասնակցության հնարավորությունը: Նիստը նախատեսված է 2015թ հունվարի 28-ին: Մինչ այդ` հայկական կողմը գործի վերաբերյալ իր դիրքորոշումը ՄԻԵԴ-ի Մեծ պալատին կներկայացնի գրավոր, իսկ հունվարի  28-ի նիտում, նաև բանավոր հանդես գալու հնարավորություն կունենա:

Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով որպես երրորդ կողմ ներգրաված է նաև Թուրքիան:

 

 

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ